fbpx

Billboard-ը հայտարարել 2018-ի հիթերը, երգիչներին ու ալբոմները

Ամերիկյան հեղինակավոր Billboard պարբերականը, որը հայտնի է նաև իր երաժշտական չարթերով, ամփոփել է տարին՝ ներկայացնելով տարվա «Թոփ 100 երգերը», «Billboard 200 ալբոմները», «Թոփ արտիստները», «Թոփ սկսնակ արտիսները» և այլ ցանկեր:

Տարվա «Թոփ 100 երգերը» ցանկը գլխավորում է Դրեյքը՝ իր «God’s Plan» երգով: Երկրորդ հորիզոնականում է Էդ Շիրանի «Perfect»-ը, իսկ լավագույն եռյակն ամփոփում է Բեբե Ռեքսայի և Florida Georgia Line-ի «Meant To Be» երգը: Ցանկում հայտնվել են նաև 2018թ.-ի ընթացքում հայտնի դարձած այնպիսի երգեր, ինչպիսիք են Կամիլա Կաբելոյի «Havana»-ն, Փոսթ Մալոնի «Rockstar»-ը, Cardi B-ի «I Like It»-ը, Imagine Dragons-ի «Thunder»-ը, Marshmello-ի և Էն Մարիի «Friends»-ը, Portugal The Man-ի «Feel It Still»-ը: Նշենք, որ երգերից մի քանիսը թողարկվել են 2018-ից շուտ, սակայն Billboard-ի «Թոփ 100 երգերը» չարթում են եղել տարվա ընթացքում և սա է պատճառը, որ հայտնվել են ցանկում:

Ընդհանուր հաշվով Billboard-ի տարվա արտիստ է դարձել Դրեյքը: 32 ամյա ռեփերը այս տիտղոսին արժանացել է իր՝ 2018թ.-ին թողարկված նոր ձայնասկավառակով՝ «Scorpion»-ով, որով Դրեյքը սահմանել է նաև նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդ տարվա սեփական ռեկորդը և դառնալով առաջին երգիչը պատմության մեջ, որի ձայնասկավառակի բոլոր 25 երգերը միանգամից ընդգրկվել են Billboard-ի «Hot 100» չարթում: Նշենք՝ Դրեյքն առաջին կանադացի երաժիշտն է, որ Billboard-ի կողմից արժանացել է այս կոչմանը: «Թոփ արտիստները» ցանկի 2-րդ հորիզոնականում է Փոսթ Մալոնը, 3-րդում՝ Էդ Շիրանը: Ցանկում կգտնեք նաև Թեյլոր Սուիֆթին, Cardi B-ին, BTS-ին, Բրունո Մարսին, Imagine Dragons-ին, Էմինեմին, Արիանա Գարնդեին, Maroon 5-ին, Ջասթին Թիմբերլեյքին և այլ աստղերի:

Ինչ վերաբերում է «Billboard 200 ալբոմները» չարթին, ապա տարվա ալբոմ է ճանաչվել Թեյլոր Սուիֆթի «Reputation»-ը: Նրան հաջորդում է Դրեյքը՝ «Scorpion» ալբոմով, իսկ լավագույն եռյակն ամփոփում է Փոսթ Մալոնն իր «beerbongs & bentleys» ալբոմով: Այս չարթում տեղ են գտել նաև «The Greatest Showman» ֆիլմի սաունդթրեքերի հավաքածուն, Քենդրիք Լամարի «Damn»-ը, Էդ Շիրանի «Divide»-ը և տարին երաժշտական դարձրած այլ ալբոմներ:

Տարվա «Թոփ սկսնակ արտիստները» ցանկում ընդգրկված երաժիշտները հինգն են՝ Cardi B, XXXTentacion, Juice WRLD, Դուա Լիպան և 6ix9ine-ը:  


Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Բրունո Մարսը, Էդ Շիրանն ու Քրիս Սթեփլթոնը ֆեմինիստական տեսահոլովակ են թողարկել

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը