Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսի մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին կորոնավիրուսի հետ կապված մի շարք տարածված հարցերի պատասխաններ է տվել։ Ի՞նչ է խորհուրդներ է տալիս հայտնի բժիշկի՝ ստորև։

Կոմարովսկին ասում է

Որքա՞ն ժամանկ է վարակը մնում օդում և մակերևույթների վրա։

Այս հարցի միանշանակ պատասխանը գոյություն չունի, սակայն պարզ է՝ եթե վարակակիր մարդը հազա վերելակի մեջ և նրանից անմիջապես հետո դուք մտնեք նույն վերելակ, ապա, ամենայն հավանականությամբ, դուք կվարակվեք։ Մակերևույթների վրա, հատկապես՝ մետաղական, վարակը կարող է պահպանվել մինչև 10 ժամ։ Այո’, դռան բռնակի վրա կարող է վարակ լինել, սակայն, եթե դուք դիպչեք այդ բռնակին՝ բացելով դուռը, դա դեռ չի նշանակում, որ կվարակվեք։ Վարակվելու համար անհրաժեշտ է բռնակին հպված ձերքը մոտեցնել բերանին, քթին, կամ աչքերին։ Եթե վերելակներից օգտվելուց և բռնակներին դիպչելուց հետո դուք անմիջապես լվանաք ձեր ձեռքերը, կկարողանաք խուսափել վարակից։

Բազմաթիվ հոդվածներում խոսում է, որ հարկավոր է օճառով լվանալ բերանը, քիթը, և անգամ աչքերը։

Հարկ է հիշել, որ օճառը գրգռում է լորձաթաղանթը, այն օճառով լվալ չի կարելի։ Գրգռումն, իր հերթին, թուլացնում է լորձաթաղանթի իմունիտետը։ Ենթադրենք, որ լորձաթաղանթի վրա վարակ կա, դուք այն լվանում եք օճառի օգնությամբ և սպանում վարակը։ Արդյունքում ձեռք եք բերում քիմիական այրվածք, ինչի արդյունքում լորձաթղանթն ավելի խոցելի է դառնում և ավելի հեշտ է վարակվում։ Այդ իսկ պատճառով կտրականապես արգելվում է լվանալ լորձաթաղանթը օճառով։

Թույլատրելի է արդյո՞ք բժշկական դիմակի կրկնակի օգտագործումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս հարցին տալիս է միանշանակ «ոչ» պատասխանը։ Տեսականորեն եթե օգտագործած բժշկական դիմակը արդուկենք, կարելի է այդպիսով այն ախտահանել։ Սակայն այս հարցում չի կարելի լիովին վստահ լինել. հնարավոր է, օրինակ, որ արդուկի ջերմաստիճանը բավականին բարձր չլինի և չկարողանա սպանել վարակը, այդպիսով ախտահանումը կլինի անարդյունք։ Այսուհանդերձ, խորհուրդ չի տրվում բժշկական դիմակների կրկնակի օգտագործումը։

Եթե ընտանիքի անդամներից մեկը վարակվել է, ինչպե՞ս ախտահանել տունը հնարավոր հետագա վարակման դեպքերից խուսափելու համար։

Ամենակարևորը տան օդափոխությունն է։ Այն ամենն ինչ կարելի է լվանալ, լվանում ենք։ Այս պարագայում քիմիական ախտահանիչներն օգտագործում ենք ոչ թե մաքրելու, այլ ախտահանելու նպատակով։ 60−100 միլիլիտր ժավելը խառնում ենք մեկ լիտր ջրի հետ. այս լուծույթն ի զորու է ախտահանել այն ամենը, ինչ կարող է վարակված լինել։

Արդյո՞ք վարակը փոխանցվում է ջրում, մասնավորապես՝ լողավազանում։

Վարակի տարածումը ջրային միջավայրում հաստատված չէ, ամենայն հավանականությամբ՝ ոչ։

Որո՞նք են կորոնավիրուսի ախտանշանները։

Չկա որևէ հատուկ ախտանշան, որի առկայության դեպքում կարելի է վստահաբար ասել ՝ «սա կորոնավիրուս COVID-19 է»։ Սակայն կան մի քանի ախտանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժօգնության։ Դրանք են՝ հևոց, չոր հազ, դժվար շնչառություն։  Բանն այն է, որ այս ախտանշանները կարող են վկայել նաև բացարձակապես այլ հիվանդությունների մասին, ինչպիսիք են գրիպը կամ թոքերն ախտահարող այլ ինֆեկցիաներ։

Կարո՞ղ է վարակը փոխանցվել մաշկի միջոցով։

Ո’չ, վարակի փոխանցման համար անհրաժեշտ է խոնավ միջավայր։

Եթե չկա վարակի պատվաստանյութ, ապա ինչպե՞ս է այն բուժվում։ Բանն այն է, որ այն բոլոր ինֆեկցիաների 99%-ը , որոնցով մենք հաճախակի տառապում ենք, նույնպես պատվաստանյութ չունեն։ Վարակը հայտնվում է մեր օրգանիզմում, մեր իմունային համակարգն ընդունում է այն, որպես օտարածին օբյեկտ և սկսում է ստեղծել հատուկ բջիջներ, որոնք չեզոքացնում են վարակը. դա կոչվում է սպեցիֆիկ հակավարակային հակամարմիններ։ Նման հակամարմիների առաջացման համար, կորոնավիրուսի կամ գրիպի նման ինֆեկցիաների դեպքում, անհրաժեշտ է երեքից հինգ օր։ Այդ է պատճարը, որ շատերը ապաքինվում են դեռևս բացահայտ ախտանշանների ի հայտ գալուց առաջ։

Աղբյուրը՝ nv.ua

 


Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը

… բայց մի՞թե դա կարևոր է հիմա. Զեմֆիրա

Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան

Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»