Բժշկական դիմակ, կամ դեֆիցիտ... - VNews

Բժշկական դիմակ, կամ դեֆիցիտ…

Կորոնավիրուսը ավելացրեց նաև բժշկական դիմակների պահանջարկը: Հայաստանը ևս հետ չմնայց այդ այդ թրենդից: Հիմա դժվար է դեղատներից ձեռք բերել դիմակներ․․․ Ինչո՞ւ։

Իսկ ինչպե՞ս է առաջացել է բժշկական դիմակը: Ե՞րբ են մարդիկ սկսել գործածել դրանք և ինչո՞ւ: Այս թեմաներին ենք անդրադարձել մեր այսօրվա հոդվածում:

Պատմություն

Բժշկական դիմակի նախատիպը կտուցաձև կաշվե դիմակն է, որը հայտնվել է Եվրոպայում 19-րդ դարի կեսերին՝ ժանտախտի ահագնացող համաճարակի ժամանակ։ Կտուցի մեջ են լցրել հոտավետ աղեր, բուժիչ խոտաբույսեր և սխտոր, որպեսզի բժիշկը պաշտպանվի քայքայվող մարմնի սրտխառնոց առաջացնող հոտից, իսկ դիմակի ներսում էլ հակաբակտերիալ միջավայր լինի: Իսկ ինչ վերաբերում է աչքերին՝ բժիշկները դրանք պաշտպանում էին ակնոցով:

19-րդ դարասկզբին որպես դիմակ օգտագործել են խցանով բրդից կապիչներ։ 20-րդ դարասկզբին հայտնվել են բամբակյա ֆիլտրով դիմակներ։

1918թ. ԱՄՆ, Սիեթլ, գրիպի համաճարակ

Հատկանշական է, որ դիմակները լայն տարածում են գտել 20-րդ դարի սկզբում՝ մահաբեր համաճարակ «իսպանկան գրիպի» ժամանակ։ 1920-ական թվականներին բժշկական հաստատությունների աշխատակիցների համար թանզիֆե դիմակների կիրառումը դարձել է պարտադիր։

Տեսակներ

Ոչ կտորից պատրաստված դիմակները դասակարգվում են ըստ նշանակության․ դրանք երկուսն են՝  ամենօրյա և մասնագիտական (վիրաբուժական):

Պրոցեդուրային դիմակները սովորական, միանգամյա օգտագործման բժշկական դիմակներն են, բաղկացած են եռաշերտ, ոչ կտորե նյութերից, մեջտեղում գտնվում է ֆիլտրող շերտը։ Ըստ չափսերի՝ լինում են մեծ ( 175×95 մմ) և մանկական (140×80 մմ)։

Մասնագիտականը քառաշերտ վիրահատական դիմակն է, որն ունի նաև հակահեղուկային շերտ, որը վիրահատությունների ժամանակ դեմքի մաշկը պաշտպանում է կենսաբանական հեղուկների թափանցումից։ Վիրահատական դիմակները կարող են լինել էկրանով և առանց էկրան։

Օգտագործման ժամկետներ

Դիմակ կրելն էլ ունի սահմանափակ ժամկետ: Այն տատանվում է 1-ից 2 ժամ՝ կախված արտաքին պայմաններից։ Համաճարակների ժամանակ կամ բժշկական հաստատություններում խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել ոչ ավել, քան 2 ժամ։ Դրանից հետո այն կորցնում է իր նշանակությունը և այլևս պաշտպանիչ դեր չի կատարում:

Ի դեպ, նշանակության մասին: 

Հասարակական վայրերում և բժշկական հաստատություններում բժշկական դիմակները մի շարք կլինիկական փորձարկումների են ենթարկվել։ Հասարակական վայրերում 10-ից 8-ի դեպքում դիմակները կիրառվել են առողջ մարդկանց շնչառական օրգանները վիրուսներից պաշտպանելու համար, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով։ Արդյունքում պարզվել է, որ բժշկական դիմակները վաղ կիրառության դեպքում կարող են կանխարգելել հասարակական վայրերում վարակվելուց:

Բժշկական դիմակն իհարկե կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, քանի որ միայն դիմակով չէ, որ կարելի է կանխարգելել վիրուսները: Պետք է հնարավորինս մաքուր պահել  ձեռքերը:

Իսկ վերջում՝ որպես ամփոփում ուղղակի տեղեկացնենք՝

1 դոլար=477 դրամ
1 եվրո=517 դրամ
1 ռուբլի=7.30 դրամ
1 դիմակ=250 դրամ

Իսկ հայկական համար մեկ վիրտուալ խանութում՝ List.am-ում, մեկ դիմակի արժեքը հասնում է 950 դրամի…

Առողջ եղեք և մի անհանգստացեք. ասում են՝ մեր սարերը բարձր են, մեզ ոչ մի Կորոնավիրուս չի հասնի…

Կարդացեք նաև՝

 

 

 

 

 


Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…