"Black Mirror" հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 1-ին էպիզոդը շուտով հասանելի կլինի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

“Black Mirror” հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 1-ին էպիզոդը շուտով հասանելի կլինի

Netflix ընկերությունն ամանորյա անակնկալ է պատրաստել “Black Mirror” հեռուստասերիալի սիրահարների համար: Դուք երկար չեք սպասի նոր եթերաշրջանի մեկնարկին: Անհայտ աղբյուրները հայտնում են, որ նոր եթերաշրջանի առաջին էպիզոդի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, և այն կոչվելու է “Bandersnatch “:

5-րդ եթերաշրջանի մասին շատ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ էպիզոդներից մեկում նկարահանվելու է Մայլի Սայրուսը: Բացի այդ հայտնի է, որ այս եթերաշրջանում փորձարկվելու է մի նոր տեխնոլոգիա, համաձայն որի հեռուստադիտողը հնարավորություն կունենա ազդել էպիզոդի ընթացքի վրա, և որոշել, թե ինչ ավարտ կունենա այն: Այս նույն տեխնոլոգիան Netflix-ը կօգտագործի նաև իր մյուս նախագծերում:

 Bloomberg-ի տեղեկությունների համաձայն Netflix-ն աշխատում է մի քանի նախագծերի վրա և դրանցից բոլորն էլ այլընտրանքային սյուժեներ կունենան:

Աղբյուր՝ esquire

Տես նաև՝ «Սև հայելի». 14 փաստ հեռուստասերիալի մասին


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից

Էկրաններ է բարձրացել «Փոքրիկ սև հայելի» մինի-սերիալը

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում