fbpx

Black Sea Jazz փառատոնի 2-րդ մեծ համերգը (նկարներ)

Black Sea Jazz փառատոնի երկրորդ մեծ համերգային օրը վտանգված էր, որովհետև առավոտից Բաթումում անձրևում էր։ Թեպետ վաճառված տոմսերի կազմակերպիչները մտահոգված էին, որ թրջվելու վախից հանդիսատեսը կգերադասի փակ տանիքի տակ մնալ։

Եթե ժամը 19:00-ին դուք էլ մեզ նման հայտնվեիք թենիսի խաղադաշտում, որտեղ անց են կացվում մեծ համերգները, ձեզ կթվար, թե համերգը հետաձգվել է, որովհետև հաշված թվով մարդիկ էին հավաքվել, ու նրանց հիմնական մասն էլ գաղափար չուներ օրվա հեդլայներից։ Շատերը ուրախությամբ հիշում էին նախորդ օրվա Jamiroquai-ի ելույթը, և իրենց ներկայությունը պատճառաբանում էին լավ ժամանակ անցկացնելու ցանկությամբ։ Անձրևի մեղմանալուն զուգընթաց՝ մարդկանց թիվը ավելացավ ու փառատոնի երկրորդ օրվա առաջին մեծ ակտիվությունը մտցրեց շեփորահար Matthew Hartnett-ը իր խմբի ելույթով։ «Ես ջազ չեմ սիրում» արտահայտությունը երբևէ արտաբերած ցանկացած մեկին պետք է առաջարկել անպայման մեկ անգամ գոնե ներկա գտնվել կենդանի ջազային համերգի՝ համոզվելու համար՝ իսկապե՞ս նա չի սիրում ջազ, թե՞ ձանձրանում է ջազային ձայնագրություններ ունկնդրելուց։
Դրայվը, որը մեկ ժամ ապահովեց Matthew Hartnett-ը, այնպիսի մթնոլորտ ստեղծեց, հանդիսատեսին այնպես լիցքավորեց, որ De La Soul-ի ելույթին սպասում էին արդեն ոչ թե հոգնած դեմքով, այլ «պարահանդեսի շարունակություն» պահանջողների համառությամբ։

Հիփ – հոփ մշակույթի ձևավորման ընթացքում բազմաթիվ արտիստներ են հայտնվել համաշխարհային շոու-բիզնեսում, ու պիոներներից է De La Soul խումբը, որը ձևավորվել է 1987-ին։ Ջազ –ռեփի ու ալտերնատիվ հիփ – հոփի զարգացման մեջ մեծ աշխատանք տարած այս խումբն իր օլդ-սքուլ հնչողությամբ թրեքներով այնպիսի ոգևորություն էր առաջացրել ու այնպես էր հիացրել հանդիսատեսին, որ բոլորն առանց երկմտելու կրկնում էին այն բոլոր շարժումները ու երգում էին այն ամենը, ինչը պահանջում էին 30 տարի իրենց աշխատանքը գերազանց կատարող հիփ-հոփի աստղերը։
2006-ին Gorillaz-ի հետ համագործակցության համար Գրեմիի արժանացած De La Soul-ը Black Sea Jazz փառատոնին ցույց տվեց, որ լավ երաժշտությունը հնանալով չի կորցնում իր ուժը։

Black Sea Jazz փառատոնը եզրափակելու է Joss Stone-ը ու Վիվառոնյուզը ներկա է գտնվելու այս մի քիչ խենթ երգչուհու ելույթին նույնպես։

  • 4

Միանգամից երկու համերգ Նինո Կատամաձեից

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

“Քիփիլիկ” համերգ Բամբիռից

10 փաստ ու ստեղծագործություն Էմի Ուայնհաուսից

Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը լուսանկարներով

Ռեյ Չարլզի կյանքը և ստեղծագործական ուղին

Պինգվինաշեն, Հայելի և Անհաղթը. մեր մանկության մուլտֆիլմերի երաժշտության հեղինակը

10 փաստ հայ ջազի առաջին լեդի Տաթևիկ Հովհաննիսյանի մասին

Էլվինա Մակարյանն ասել է . . .

Բրեգովիչենք, Կալաշնիկովն ու մենք

Գուֆն ասում է…

Guf-ը, Նարեկը և ռեփը

Սրբուկի հերթական գժական ելույթը

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Ասա՝ ի՞նչ ես լսում, ասենք՝ ով ես դու

Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում