Ճշմարտությունն այն է, որ բոլորն էլ ցավեցնելու են քեզ, ուղղակի պետք է գտնես նրանց, որոնց համար արժե տառապել:
Այսօրվա լավ պահերը վաղվա տխուր մտքերն են:
Կանգնիր ու պայքարիր: Պայքարիր իրավունքներիդ համար ու երբեք մի հանձնվիր:
Բացի՛ր աչքերդ, շո՛ւրջդ նայիր: Բավարարվա՞ծ ես ապրածդ կյանքով:
Ես կրթություն չունեմ, բայց ներշնչանք ունեմ: Եթե կրթվեի, հիմար կլինեի:
Երբ մի դուռ փակվում է, իմացի՛ր՝ մեկ ուրիշն է բացվում:
Գումարը չի կարող կյանք գնել:
Մարդն ինքն իրենով տիեզերք է:
Աստված ինձ ուղարկել է երկիր ինչ-որ բան անելու համար և բացի նրանից ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել:
Ավելի լավ է մեռնել ազատության համար պայքարելով, քան ողջ կյանքում բանտարկյալ լինելով:
Մի վստահիր այն մարդկանց, ում զգացմունքները փոխվում են ժամանակի ընթացքում, վստահիր նրանց, որոնց զգացմունքներն անփոփոխ են մնում նույնիսկ երբ փոխվում են ժամանակները:
Սիրիր այն կյանքը, որով ապրում ես ու ապրիր այն կյանքը, որը սիրում ես:
Հաղթահարիր չարիքը սիրով:
Գուցե նա ամենաճանաչվածն ու ամենագեղեցիկը չէ, բայց եթե նա ստիպում է քեզ ժպտալ, ուրեմն էլ ի՞նչ կա մտածելու:
Ամենավախկոտն այն տղամարդն է, որն արթնացնում է կնոջ սերն իր հանդեպ՝ նրան սիրելու մտադրություն չունենալով: