fbpx

“Bohemian Rhapsody”-ի ռեժիսոր Բրայան Սինգերը մեղադրվում է անչափահասների դեմ սեռական ոտնձգության մեջ

“X-Men” ֆրանշիզայի ռեժիսոր Բրայան Սինգերի՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքները նորից գլուխ են բարձրացրել: Նշենք, որ 90-ականներից Բրայանին մեղադրում են անչափահաս տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: “Bohemian Rhapsody” ֆիլմի ռեժիսորը լուրջ, շատ լուրջ խնդիրներ ունի և հաշվի առնելով մոտալուտ Օսկար մրցանակաբաշխությունը, կարող ենք վստահորեն պնդել, որ նա այդ խնդիրների կարիքը չուներ:

Ինչպես հայտնում է “The Atlantic”ը Բրայանի զոհերն անչափահաս տղաներ են: Ավելի քան 12 ամիսների ընթացքում ռեժիսորի անցյալի և հատկապես անձնական կյանքի վերաբերյալ լուրջ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել և ստուգվել ավելի քան 50 աղբյուրների ճշմարտացիությունը: Ասում են՝ Սինգերի զոհերից մի քանիսը համաձայնվել են խոսել այն մասին, թե ինչ է իրենց հետ արել Բրայանը:

Զոհերից մեկը պնդում է, որ 17 տարեկանում ռեժիսորը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և առաջին անգամ սեռական ակտը տեղի է ունեցել 1997 թ. Սինգերի տանը: Մյուս զոհը պատմել է, որ 15 տարեկանում է Սինգերը կործանել նրա կյանքը, երբ Բևեռլի Հիլզի իր առանձնատանը տղային իրենով է արել:

Զգուշավորության նկատառումներից ելնելով տղաները խնդրել են չհրապարակել նրանց անունները, պատճառաբանելով, որ չեն ցանկանում զայրացնել ռեժիսորին:
“The Atlantic”-ի հոդվածի համաձայն Սինգերը տղաներին փաղաքշական խոսքերով է կարողացել ցանցել և իրենով անել, իսկ բոլոր նրանց, որոնք դիմադրել են, Բրայանը բռնաբարել է: Այս միջադեպը լուրջ  հոգեբանական խնդիրների առաջ է կանգնեցրել տղաներին, ռեժիսորի փաստաբանը, սակայն, պնդում է, որ նման բան չի եղել և, որ նյութի հեղինակը պարզապես «հոմոֆոբ» է:

Էրիկը, որը 17 տարեկան էր, երբ հանդիպել է ռեժիսորին, պատմել է, որ նրանց ծանոթությունը լոգարանում է տեղի ունեցել, և որ ռեժիսորն իմանալով, որ նա անչափահաս է, առաջարկել է նրան ուրիշ տղաների բերել, սակայն, այնուամենայնիվ, արել է իր «մութ» գործը:

«Եթե նրան դուր չէիր գալիս, նա պահանջում էր, որ ուրիշ տղաների որսաս նրա համար»,-ասել է նա:

Վիկտոր Վալդովինոսը, որը ծանոթության պահին սովորում էր Կալիֆոռնիայի Էլիոթ միջնակարգ դպրոցում, պատմել է, որ ռեժիսորն այդ դպրոցում “Apt Pupil” («Ընդունակ աշխակերտ») ֆիլմն էր նկարահանում: Առաջին անգամ Սինգերին հանդիպել է 1997 թ. դպրոցի լոգարանում: Տղան այն ժամանակ 13 տարեկան էր: Սինգերը նրան առաջարկել է քննարկել համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները, եթե տղան «ծառայի» իրեն:

Բրայանը խնդրել է 13-ամյա Վիկտորին մերկանալ և սրփիչով ծածկել գոտկատեղից ներքև տանող հատվածը: «Նա շոյում էր կուրծքս, այնուհետև մարմնիս մյուս մասերը, և հետո իր մարմնով քսմսվում մարմնիս», –ասել է Վիկտորը:

Վիկտոր Վալդովինոս (2018 թ.)

Վիկտորի մեղադրանքներին, սակայն, Սինգերը շատ հանգիստ է արձագանքել, ասելով, որ պարզապես չի  ճանաչում նրան և նրանց միջև ոչինչ էլ չի եղել:

Այս աղմկահարույց խոսակցություններն աննկատ չանցան և բողոքի ու քննադատությունների ահռելի մեծ ալիք բարձրացրին: 14-17 տարեկան տղա երեխաների և նրանց ծնողների կողմից մի շարք դատական գործեր հարուցվեցին ռեժիսորի դեմ, սակայն դրանք հետագա զարգացում այդպես էլ չստացան: Ասում են, որ Սինգերը և նրա համախոհները լուծեցին այդ հարցը…բայց

…արի ու տես, որ այսօր Բրայանը նորից ուշադրության կենտրոնում է:

«Հիշում եմ վերջին անգամ, երբ խոսում էի այս թեմայի մասին Esquire ամսագիրը պատրաստվում էր իմ մասին զրպարտիչ հոդված հրապարակել, որը վստահ եմ՝ գրվել է հոմոֆոբ լրագրողներից մեկի կողմից, սակայն այն ապացույցների սակավության պատճառով, այդպես էլ չհրապարակվեց: Ես ցավում եմ, որ “The  Atlantic”-ը այդքան էժանագին քայլի գնաց և գնեց այն:
Վստահեցնում եմ ձեզ, որ այս մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և դրանք տարածողները ուշադրության կամ գումարի կարիք ունեն: Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ որ պատճառը ֆիլմիս (“Bohemian Rhapsody
“) հաջողությունն է, և որ ննպատակը՝ ֆիլմս հետագա մրցանակներից զրկելն է»:,- ասել է Սինգերը:

Բոլոր նրանք, որոնք տեղյակ չեն, նշենք, որ Սինգերի դեմ դատական գործ է հարուցվել «Բոհեմական ռապսոդիայի» նկարահանումներից բազմիցս բացակայելու համար: “20th Century Fox”-ը մեղադրել է ռեժիսորին անպատասխանատու գտնվելու մեջ և 2017 թ. հեռացրել ֆիլմի նկարահանումներից,  իսկ նախագիծը՝ փակել: Ավելի ուշ ստուդիան պարզապես Սինգերին փոխարինեց ֆիլմի համապրոդյուսեր Դեքստեր Ֆլետչեր:

Եվ վերջում հավելենք, որ 2018 թ. սեպտեմբերից Բրայանը բանակցում է “Millennium” կինոընկերության հետ, որպեսզի վերջինս թույլ տա ռեժիսորին էկրանավորել 1970 թ. “Conan the Barbarian” կոմիքսը, որը կրելու է “Red Sonja” անունը և որի հերոսուհին նույնպես պայքարում է սեքսուալ ոտնձգության դեմ:

Աղբյուր՝ Entertainment Weekly