Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

Ձեզ ենք ներկայացնում իտալական կինեմատոգրաֆի ողջ պատմության ամենագեղեցիկ նմուշներից մի քանիսը:

Նեապոլի ոսկին/Золото Неаполя/L’oro di Napoli, 1954

ռեժ.՝Վիտտորիո դե Սիկա
դերերում՝Սոֆի Լորեն, Վիտտորիո դե Սիկա ևն

Այս սև ու սպիտակ ֆիլմը մարդկային ողբերգության, հույզերի և ապագայի հանդեպ հույսի մասին է: Ֆիլմը բաղկացած է մի քանի նովելից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է տարբեր խավերի մարդկանց, նրանց խնդիրների, մտորումների, ցանկությունների և երազանքների մասին: Նրանք չգիտեն միմյանց գոյության մասին, նրանք չունեն ոչ մի ընդհանուր բան՝ նրանց միավորում է միայն հարազատ Իտալիան և իտալական խառնվածքը:

Այս ֆիլմը կստիպի ձեզ ժպտալ և արտասվել հերոսների հետ, այս ֆիլմը կստիպի ձեզ վերաարժևորել այս երբեմն անարդար, բայց այդքան գեղեցիկ կյանքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Չոչարա/Чочара/La ciociara, 1960

ռեժ.՝Վիտտորիո դե Սիկա
դերերում՝Սոֆի Լորեն, Ժան Փոլ Բելմոնդո ևն

1943 թ., Երկրորդ Համաշխարհային պատերազմ, Իտալիա: Սան Լորենցոյում քաոսային իրավիճակ է: Տեղացիները, թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, փախուստի են դիմում: Չեզիրան վերցնում է դստերը՝ Ռոզետային և ուղևորվում է իր հարազատ գյուղ: Այստեղ նրանք ծանոթանում են ինտելիգենտ մի երիտասարդի՝ Միկելեի հետ, որն անտարբեր չէ Չեզիրայի հանդեպ, բայց հերոսուհուն չեն հուզում տղայի զգացմունքները. նա միայն դստեր մասին է մտածում:

…և մինչ մայրը մտածում է՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և դասավորել իր և դստեր կյանքը, Ռոզետան սիրահարվում է Միկելեին, որի սիրտն արդեն վաղուց մորն է պատկանում:
Հերոսուհիները բազում դժվարությունների և հիասթափությունների միջով են անցնելու…

1961 թ. Սոֆի Լորենն արժանացել է «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ 1962 թ.՝ նույն անվանակարգում արժանացել է Օսկարի:
1962 թ. ֆիլմն արժանացել «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ընձառյուծ/Леопард/Il gattopardo, 1963

ռեժ.՝Լուկինո Վիսկոնտի
դերերում՝Ալեն Դելոն, Կլաուդիա Կարդինալե ևն

1860 թ. մայիս, Իտալիայում քաղաքացիական պատերազմ է: Գարիբալդիի կողմնակիցները դուրս են եկել Բուրբոնների իշխանական տոհմի դեմ: Երկրում տեղի ունեցող իրադարձություններին ուշի-ուշով հետևում է արքայազն Ֆաբրիցիո դի Սալինան, որը չի ցանկանում միջամտել:

Ֆաբրիցիոն  իրեն «ընձառյուծների» շարքին է դասում, և չի ցանկանում գործ ունենալ բուրժուազիայի ներկայացուցիչների հետ, որոնց նա «շնագայլեր» է անվանում, սակայն նրա եղբորորդին, չի կիսում այս հարցի վերաբերյալ նրա տեսակետը…
Ֆիլմի հիմքում է Ջուզեպե Տոմազի դի Լամպեդուզայի համանուն վեպը:

1963 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նոր կինոթատրոն «Պարադիսո»/ Новый кинотеатр «Парадизо»/ Nuovo Cinema Paradiso, 1988

ռեժ.՝Ջուզեպպե Տորնատորե
դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ժակ Պարեն, Անտոնելա Ատալի ևն

Ֆիլմի կինոյի հանդեպ սերը, կինոյով ապրելու և նրա ազդեցությունն իրական կյանքում զգալու կարողության մասին է: Կինոն մի աշխարհ է, որը թույլ է տալիս ապրել և հավատալ հրաշքին: Գլխավոր հերոսը Սալվատորե անունով մի տղա է, որը դեռ մանկուց սիրահարված է կինեմատոգրաֆին: Այն փոքրիկ քաղաքում, որտեղ մեծանում է Սալվատորեն, մարդկանց միակ ուրախությունը «Պարադիսո» կինոթատրոնն է: Ալֆրեդոն այդ կինոթատրոնի մեխանիկն է, նա փոքրիկ տղայի հետ ընկերանում է և սովորեցնում ֆիլմեր սիրել, ֆիլմերով ապրել և ցանկության դեպքում փախչել իրականությունից:

Տարիներ անց Սալվատորեն դառնում է հայտնի ռեժիսոր և Ալֆրեդոյի մահվան լուրը նրան վերադարձնում է մանկություն. հուշեր, թախիծ, տխրություն, սեր, կարոտ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեծագույն գեղեցկություն/Великая красота/La grande bellezza, 2013

ռեժ.՝Պաոլո Սորրենտինո
դերերում՝ Տոնի Սերվիլլո ևն

Քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուղղակի հարուստ և կայացած մարդիկ՝ նրանք վայելում են կյանքը, օգտվում կյանքի բոլոր բարիքներից, խնջույքներ կազմակերպում, ապրում այնպես, ինչպես շատ շատերը կերազեին: 65-ամյա Ջեպ Գամբարձիելան հետևում է այդ ամենին, բայց իրեն այդ աշխարհի մի մասը չի զգում. Ջեպի ներսում դատարկություն է, նա իր մարմնի յուրաքանչյուր բջիջով զգում է միայնության տհաճ զգացումը…իսկ մարդիկ, մարդիկ կեղծ են նրա համար:
Ռեժիսորը ֆիլմը նվիրել է իր ամենամտերիմ ընկերներից մեկին:

2013 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 1]


Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները»

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո