Բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից 10-ը՝ ըստ ամերիկյան Esquire-ի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից 10-ը՝ ըստ ամերիկյան Esquire-ի

Այս ցուցակում ներառված են ֆիլմեր, որոնք ամերիկյան Esquire-ի խմբագրակազմը սիրում է և համարում է պատմության մեջ ամենանշանակալիները:

Մենք առանձնացրել ենք դրանցից 10-ը։

«Крестный отец» / The Godfather (1972)

ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
դերերում՝ Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ ևն

1972 թ. «Կնքահայր» ֆիլմը կինոյի պատմության ամենահայտնի սիկվելներից մեկն է: Այն պատմում է Նյու Յորքում ապրող իտալացի մաֆիոզ ընտանիքի 40-50-ականների կյանքի մասին: Ընտանիքի հայրը՝ Դոն Վիտո Կառլեոնեն ամուսնացնում է աղջկան: Միևնույն ժամանակ պատերազմից վերադառնում է Կառլեոնեի սիրելի որդի՝ Մայքլը: Մայքլը ցանկություն ունի նոր կյանք սկսել, բայց նա չի ցանկանում շարունակել հոր գործը:  Իրադարձությունները սակայն զարգանում են այնպես, որ Մայքլը ստիպված է լինում շարունակել հոր գործը:
1974 և 1990 թթ. նկարահանվում է ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը:

1973 ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

Крестный отец (1972) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru

«8 с половиной» / 8 ½ с (1963)

ռեժ.՝ Ֆեդերիկո Ֆելինի
դերերում՝ Մարչելո Մաստրոյանի, Կլաուդիա Կարդինալե, Անուկ Էմե, Սանդրա Միլո ևն

Մարդկանցով շրջապատված, բայց միևնույն ժամանակ միայնակ. այսպիսին է Գուիդոյի կյանքը: Նա շրջապատված է կանանցով, որոնցից ոչ մեկին չի սիրում, կամ սիրում է բոլորին: Նա ռեժիսոր է և նոր ֆիլմ պետք է նկարահանի: Ամեն բան պատրաստ է, ամեն բան կա, բացի ներշնչանքից: Որտեղի՞ց գտնել այն, որտեղի՞ց և ինչի՞ց ներշնչվել 9-րդ ֆիլմը նկարահանելու համար: Իսկ գուցե չավարտե՞լ այն, թող մնա կիսա՞տ ֆիլմ՝ ութուկեսերո՞րդը:
Ֆելինիի այս հանճարեղ և դարակազմիկ ֆիլմը Գրիշայի ամենասիրելիներից մեկն է:

Восемь с половиной (1963) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru

«Паразиты» / Parasite (2019)

ռեժ.՝ Պոն-Ջուն-հո

Դերերում՝ Սոն-Կան-հո, Լի-Սոն-հյուն,Պակ-սո-դամ

«Կատակերգություն առանց ծաղրածուի և սարսափ առանց չարագործի»: Ահա այսպես է բնութագրում ֆիլմի ռեժիսորը այս կինոնկարը: Սոցիալական բարդ հարցեր բարձրացնող այս ֆիլմը 15 րոպեանոց ծափահարությունների է արժանեցել Կաննի կինոփառատոնում: Իսկ կինոքննադատները վստահ են, որ այն արժանանլու է Օսկարի լավագույն օտարելեզու ֆիլմ անվանակարգում:

«Спасите тигра» / Save the Tiger (1973)

ռեժ.՝ Ջոն Էվիլդսոն

դերերում՝ Ջեք Լեմոն

Ֆիլմը, որում Ջեք Լեմոնն արժանացավ Օսկարի մրցանակի՝ որպես լավագույն դերասան: Հետո դերասանը շրջանցեց Մարլոն Բրանդոյին, Ջեք Նիկոլսոնին, Ալ Պաչինոյին և Ռոբերտ Ռեդֆորդին:

Спасите тигра – КиноПоиск

«12 разгневанных мужчин» / 12 Angry Men (1957)

ռեժ.՝ Սիդնի Լյումետ
Դերերում՝ Հենրի Ֆոնդա, Մարտին Բոլսամ, Լի Ջ. Կոբ ևն

1957 թ. այս ֆիլմը պատմում է մի պատանու մասին, որը մեղադրվում է հոր սպանության մեջ: 12 տղամարդ պետք է որոշեն երիտասարդի ճակատագիրը՝ քվեարկությամբ: Տղամարդկանցից 11-ը քվեարկում է կողմ, իսկ մեկը՝ համար 8-ը, դեմ: Նա չի ցանկանում տղային մեղավոր ճանաչել՝ հիմնվելով ոչ լիարժեք փաստերի վրա: Նրանք վիճում են, քննարկում, ձայն բարձրացնում միմյանց վրա ու փորձում գալ մեկ միասնական կարծիքի: Կհաջողվի արդյո՞ք դա նրանց:
Այս ֆիլմը Բեռլինի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի, իսկ դերասան Հենրի Ֆոնդը՝ Բրիտանական կինոակադեմիայի կողմից հաղթել է «Լավագույն արտասահմանյան դերասան» անվանակարգում:

Добросовестность равнодушия: фильм «12 разгневанных мужчин» Сидни Люмета как манифест против Голливуда

«Рома» / Roma (2018)

ռեժ.՝Ալֆոնսո Կուարոն
դերերում՝Մարինա դե Տավիրա, Յալիցա Ապարիսիո ևն

Վենետիկի կինոփառատոնի հաղթող Ալֆոնսո Կուարոնի սև ու սպիտակ այս կինոժապավենն ինքնակենսագրական է. դրա հիմքում ռեժիսորի մանկության հուշերն են: Ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են հեռավոր 70-ականներ,  Մեքսիկա: Դրանք զարգանում են մի հասարակ ընտանիքի շուրջ…

Կուարոնի այս ֆիլմն արժանացավ նաև «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ»անվանակարգում:
Հիշեցնենք նաև, որ ֆիլմը հաղթել է նաև Վենետիկի կինոփառատոնում:

Фильм Рома (2018) смотреть онлайн бесплатно в хорошем качестве

«Хороший, плохой, злой» / The Good, the Bad and the Ugly (1966)

ռեժ.՝ Սերջիո Լիոնե
դերերում՝ Քլինթ Իսթվուդ, Լի Վան Քլիֆ, Իլայ Ուոլաք ևն

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Գլխավոր հերոսը թափառում է Վայրի Արևմուտքով: Նա չունի տուն և ընկերներ: Ամեն բան փոխվում է, երբ նա հանդիպում է իր նման անվախ ու անսիրտ երկու տղամարդու: Երեքով նրանք կենտրոնացնում են իրենց ուժերը, որ գտնեն ավազակներից թաքցրած ոսկիները:
Ֆիլմի անունը խորհրդանշում է հերոսներին. «Լավը» Շիկահեր մականունով հրաձիգն է (Քլինթ Իսթվուդ), «Վատը» մարդասպան Սենտենցան է (Լի Վան Կլիֆ), «Չարը»՝ ավազակ ու ցինիկ Տուկոն (Էլայ Ուոլաք):

Хороший, плохой, злой (1966) – КиноПоиск

«Терминатор» / The Terminator (1984)

ռեժ.՝ Ջեյմս Քամերուն

դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր, Մայքլ Բին

Այս ֆիլմի մասին կարծես ամեն ինչ ասված է։

Терминатор 6: всё, что известно о фильме на данный момент — Рамблер/кино

 

«Чужой» / Alien (1979)

ռեժ.` Ռիդլի Սքոթը

դերերում`Յաֆետ Կոտտո, Վերոնիկա Քարթրայթ, Թոմ Սքերրիթ, Հարի Դին Սթենտոն, Ջոն Հըրթ

«Նոստրոմո» առևտրային տիեզերանավը վերադառնում է Երկիր։ Տիեզերանավի անձնակազմի յոթ անդամները՝ նավապետ Դալասը, նավապետի տեղակալ Քեյնը, ենթասպա Ռիպլին, ղեկապետ Լամբերթը, գիտական գծով սպա Աշը և երկու ճարտարագետները՝ Փարքերն ու Բրեթը, գտնվում են անաբիոզի[25] մեջ։ Մոտակա «LV-426» լուսնից ազդանշան ստանալով տիեզերանավի համակարգիչը՝ «Մայրը», արթնացնում է անձնակազմին։ Քանի որ ըստ կազմակերպության քաղաքականության ցանկացած անհանգաստացնող ազդանշան պետք է հետաքննվի, անձնակազմը վայրէջք է կատարում լուսնի վրա, որի մթնոլորտի և ժայռոտ լանդշաֆտի պատճառով վնասվում է տիեզերանավը…

Alien' TV Miniseries: Talks Continue 'from Time to Time' | IndieWire

«Зови меня своим именем» / Call Me By Your Name (2017)

ռեժ.՝Լուկա Գուադանյինո

դերերում՝Արմի Համեր ևն

Մեր ժամանակների լավագույն իտալացի ռեժիսոր, էսթետ Լուկա Գուադանյինոյի այս ֆիլմն էկրանավորվել է սցենարիստ Անդրե Ասիմանի՝ 2007 թ. համանուն վեպի հիման վրա և մեզ տեղափոխում է  նախորդ դարի 80-ականներ, Իտալիա:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են Էլիոն (Թիմոթի Շալամե) և Օլիվերը (Արմի Համեր): Ամառային արձակուրդներին Օլիվերն այցելության է գնում իր սիրելի դասախոսին, որն ընտանիքի հետ հանգստանում է Իտալիայի մի գյուղաքաղաքում: Այնտեղ տղան սիրահարվում է դասախոսի որդուն՝ Էլիոյին: Եթե Օլիվերի համար սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ամառային սիրավեպ, ապա Էլիոյի համար սա իր կյանքի ամենագեղեցիկ ժամանակաշրջանն է, բայց այն ինչ ունի սկիզբ, ունի ցավոտ, շատ ցավոտ ավարտ…
2018 թ. ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:

Продолжение книги Зови меня своим именем: дата выхода | Vogue Ukraine - Vogue UA

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։