fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Book Bank Armenia. Գրատոն

«Book Bank – գրքի տաղավար» նախագծի երրորդ փուլը մեկնարկում է հունիսի 23-ին ժամը 19:00: Այս տարի նախագիծն իրականացնում է Vivaro News-ը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ գրքին ու ընթերցանությանը սևեռել և միևնույն ժամանակ բարեգործություն անել: «Book Bank»-ն իր 4-ամյա պատմության ընթացքում 40,000 գիրք է հավաքել, որոնք այսօր իրենց ընթերցողներին են գտել տարբեր գյուղերում, զորամասերում:
Այս տարի Գրքի բանկը տեղադրվելու է Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի դիմաց: Բոլոր ցանկացողները կարող են իրենց գիրքը բերել և թողնել արկղի մեջ: «Book Bank»-ի թիմը խնամքով կհավաքի դրանք և կնվիրի որևէ գյուղի, համայնքի, քաղաքի գրադարանի՝ ձեր իսկ գրքերով քաղաքից հեռու ապրող մարդկանց համար գրքի տոն կազմակերպելով:
Նվիրեք գիրք, գիրքը լավագույն նվերն է: