fbpx

Բորիս Խլեբնիկովը, Ասղար Ֆարհադին և այլ հայտնիներ «Ոսկե Ծիրան» 2018-ի ժյուրիի կազմում

Յուրաքանչյուր տարի աշխարհից և Հայաստանից շատ ռեժիսորներ, կինոքննադատներ, լրագրողներ ու պարզապես կինոսերներ ամռան ամենատաք և ծիրանաշատ ամսին՝ հուլիսին հավաքվում են Երևանում՝ ծիրան վայելելու և  ՀՀ  Կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիայի կողմից հիմնադրված «Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնին մասնակցելու:

VNews-ը ձեզ է ներկայացնում այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի անդամներին:

Շատ հաճելի անակնկալ կինոսերների համար: Այս տարի «Խաղարկային ֆիլմերի  մրցույթում» մասնակից ֆիլմերը գնահատվելու են սիրված ռեժիսորներ Բորիս Խլեբնիկովի, Ասղար Ֆարհադիի, ինչպես նաև հայազգի սիրված դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ Վալերի Մասադյանի և Եվրոպական կինոշուկայի նախագահ  Բեքի Փրոբստի կողմից:
«Վավերագրական ֆիլմերի մրցույթում» մասնակից ֆիլմերը գնահատվելու են ռեժիսորներ Ալեսեյ Վախրուշևի, Աուդրյուս Սթոնիսի, Բեն Վան Լիսհաութի, Թամարա Ստեփանյանի և Ճաո Լյանի կողմից:
Այս բազմազան ցանկի միջից եկեք առանձնացնենք մեր ժամանակների երկու շատ հայտնի ռեժիսորներ Բորիս Խլեբնիկովին և Ասղար Ֆարհադիին:

Բորիս Խլեբնիկով

Ռուսական իրականության ամենասիրված և ամենագնահատված ռեժիսորներից մեկը Բորիս Խլեբնիկովն է, որի ձեռագրի շուրջ խոսակցություններն էլ ավելի մեծ թափ հավաքեցին «Առիթմիա/Аритмия» ֆիլմից հետո: Հեռու չգնանք, և սկսենք սկզբից:

Տաղանդավոր Խլեբնիկովը լույս աշխարհ է եկել 1972 թ. օգոստոսի 28-ին Մոսկվայում: Ֆիզիկոս և փիլիսոփա ծնողների զավակը դեռ մանկուց մեծ հետաքրությամբ էր ունկնդրում ծնողների մասնագիտական զրույցները և լցվում էր բարի նախանձով:

Ես գիտակցում էի, որ ծնողներիս գործը շատ հետաքրքիր է և նրանք դրանից մեծ հաճույք են ստանում: 
Բորիս Խլեբնիկով

Դպրոցն ավարտելուց հետո Բորիսը երկու տարի կենսաբանություն է սովորում, սակայն ուսումը կիսատ է թողնում և ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի պետական ինստիտուտ: Հենց այսպես Խլեբնիկովը հիմք է դնում իր երկար և ստեղծագործական վառ ուղուն:
Բորիսի առաջին լիամետրաժ ֆիլմը 2003 թ. «Կոկտեբել/Коктебель» ֆիլմն է, որը ստեղծվեց Ալեքսեյ Պոպոգրեբսկիի հետ համատեղ ջանքերի արդյունքում: Ֆիլմի հերոսները հայր ու որդին են, որոնք ճանապարհ են ընկնում, ուղևորվելով Մոսկվայից Կոկտեբել քաղաք: Այս երկար և արկածներով լի ճանապարհին նրանք հանդիպում են բարի և չար մարդկանց, ձեռք են բերում ընկերներ և թշնամիներ, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին: Ինչո՞ւ են նրանք ճամփորդում…
3 տարի անց՝ 2006 թ. էկրաններ է բարձրանում Խլեբնիկովի հաջորդ լիամետրաժ «Ազատ լող/свободное плавание» ֆիլմը, որի դեպքերը զարգանում են 20-ամյա մի տղայի շուրջ: Նա ապրում է փոքրիկ քաղաքում, որտեղ կա միայն մեկ մանկապարտեղ, մեկ դպրոց և մեկ գործարան: Այս իրականությունը ճնշում է հերոսին, սակայն նա ընտրության ոչ մի հնարավորություն չունի: Գլխավոր դերում է Խլեբնիկովի սիրելի Ալեքսանդր Յացենկոն, որի հետ հետագա համագործակցությունը շարունակվել է:
Ավելի ուշ նկարահանվում են «Խելահեղ օգնություն/Сумасшедшая помощь», «Չերչիլ/Черчилль», «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ/Пока ночь не разлучит », «Երկար և երջանիկ կյանք/Долгая и счастливая жизнь», «Սերը չարիք է/Любовь зла» (սերիալ) և այլ ֆիլմերը: Խլեբնիկովի կարիերան վերելք էր ապրում, սակայն ամենամեծ և համեղ պատառը դեռ առջևում էր:
2017 թ. էկրաններ է բարձրանում «Առիթմիա/Аритмия» ֆիլմը՝ Իրինա Գորբաչովայի և Ալեքսանդր Յացենկոյի մասնակցությամբ: Գովասանքների և դրական արձագանքների արժանացած այս ֆիլմը եռապատկեց ռեժիսոր  Բորիս Խլեբնիկովի փառքը և ռուսական «Նիկա» 2018 մրցանակաբաշխությանը հաղթեց 5 անվանակարգերում («Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր»(Բորիս Խլեբնիկով), «Լավագույն դերասան» (Ալեքսանդր Յացենկո), «Լավագույն դերասանուհի» (Իրինա Գորբաչովա), «Լավագույն սցենար»), ստվերում թողնելով անգամ  Զվյագինցևի «Չսերը/Нелюбовь» ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր հերոսները ամուսիններ Օլեգն ու Կատյան են, որոնք երկուսն էլ բժիշկներ են: Օլեգն աշխատում է շտապ օգնությունում, իսկ Կատյան՝ հիվանդանոցի ընդունարանում: Ամուսինների հարաբերություններում լարված շրջան է. աշխատանքը նրանց շատ է հոգնեցնում, իսկ ամուսնական կյանքը հուսադրող չէ: Կատյան առաջարկում է բաժանվել, սակայն Օլեգը չի հանձնձնվում…
Այսքանով ռեժիսորն անշուշտ չի սահմանափակվելու, իսկ մեզ մնում է միայն սպասել նրա հաջորդ հետաքիքիր ֆիլմին:
Բորիս Խլեբնիկովը ТНТ հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև դասավանդում է լրագրության դպրոցում: Ռեժիսորն ամուսնացած է և ունի երկու երեխա:

Ասղար Ֆարհադի

Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Ասղար Ֆարհադին ծնվել է 1972 թ. մայիսի 7-ին Իրանում: Կրթությունը իրանցի ռեժիսորը ստացել է հայրենիքում, ինչից հետո միանգամից գործի է անցնում, սկսելով ռեժիսորի իր գործունեությունը: Ասղարն իր ուղին  սկսել է կարճամետրաժ ֆիլմերից, որոնք նկարահանելուց հետո անմիջապես ուղարկում էր «Երիատասարդական կինեմատոգրաֆիստների իրանական միություն»:

Միայն 2003 թ. Ասղարը նկարահանում է «Պարելով փոշու մեջ/Raghs dar ghobar» լիամետրաժ ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերում է Իրանում ծնված, հայ դերասան Ֆարամազ Ղարիբյանը:
Ավելի ուշ Ֆարհադին հանրության դատին է հանձնում իր «Հիասքանչ քաղաք/Shah-re ziba» (2004 թ.),«Էլլայի պատմությունը/Darbareye Elly» (2009 թ.), «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը/Jodaeiye Nader az Simin» (2011 թ.) և այլ ֆիլմեր: Վերջինս արժանանում է Օսկարի ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

2016 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի թերևս ամենահասիրված «Ճամփորդ վաճառականը/Forushande» ֆիլմը, որն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

 

 

 

 

 

 

 

 


«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

5 իրանական ֆիլմ

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 2

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 1

Ֆիլմեր, որոնց պետք է ծանոթանալ նախքան Օսկար 2019-ի մեկնարկը

Զրուցել ենք “Аритмия” ֆիլմի ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի հետ

Իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին մեզ պատմում է….

«Առիթմիա» կամ ինչպես Բորիս Խլեբնիկովը գրավեց հայ հանդիսատեսին

Ռուսական ֆիլմերի շաբաթը Հայաստանում. ինչ, որտեղ և երբ դիտել

5 հետաքրքիր ռուսական հեռուստասերիալներ

Ֆիլմեր սիրո և մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին

Ռուսական «Նիկա» 2018 մրցանակաբաշխության մասնակից ֆիլմերից մի քանիսը

Կաննի 71-րդ կինոփառատոնի անակնկալները