«Breaking Bad»-ի Բրայան Քրենսթոնի և Աարոն Փոլի համատեղ հարցազրույցը - VNews

«Breaking Bad»-ի Բրայան Քրենսթոնի և Աարոն Փոլի համատեղ հարցազրույցը

ահարոոն - «Breaking Bad»-ի Բրայան Քրենսթոնի և Աարոն Փոլի համատեղ հարցազրույցը

13 տարվա իսկական ընկերությունից հետո Բրայան Քրենսթոնը և Աարոն Փոլը համատեղ հարցազրույց են տվել Esquire-ին. զրույցի հետաքրքիր հատվածներներին կարող եք ծանոթանալ ստորև:

Չնայած դերասանների պլաններում չկա նոր համատեղ կինոնախագիծ, նրանք երկուսն էլ շարունակում են իրենց ակտիվ կինոկարիերաները. թողարկվել են Աարոնի մասնակցությամբ «Westworld» և «Truth Be Told» սերիալների նոր եթերաշրջանները, իսկ «BoJack Horseman» սերիալի նկարահանումներն ընթացքի մեջ են: Բրայանը խաղում է «Your Honor» մինի-սերիալում և «The One and Only Ivan» կինոնկարում, որը կթողարկվի այս տարի: 

На Аароне:рубашка AllSaints; футболка и брюки Calvin Klein; цепочка David Yurman; часы Rolex (собственность актера).На Брайане:рубашка Dolce & Gabbana; брюки Mango; солнцезащитные очки Oliver Peoples

Ընկերության մասին…

Բրայան. Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ իրականում նշանակություն չունի՝ հավանում ես խաղընկերներիդ, թե ոչ, և որ առանձնապես կարիք չկա նրանց սիրելու: Բայց այժմ կարող եմ ասել, որ ընկերությունը օգնում է աշխատանքին… Ես ու Աարոնը կիսում ենք մեր փորձը, և մենք իսկապես գնահատում ենք միմյանց: Աարոնը հոյակապ տղա է, ես գիտեմ նրա կնոջը, նա՝ իմ կնոջը: Կարելի է ասել, որ մենք նման ենք մի մեծ ընտանիքի:

Աարոն. Մենք արտառոց, հիանալի և ոգեշնչող հարաբերություններ ունենք: Մեր միջով անմիջապես ինչ-որ կայծ անցավ: Կարծում եմ, որ դա պատահում է յուրաքանչյուրի հետ, ով հանդիպում է Բրայանին: Նա շատ բաց է ու ընկերասեր, սիրում է կատակել: Նա պրոֆեսիոնալ է, բայց միևնույն ժամանակ, հոգու խորքում մի փոքր երեխա է՝ բառիս լավագույն իմաստով: Մենք գրեթե անմիջապես ընկերներացանք, և տարիների ընթացքում մեր բարեկամությունը միայն ամրապնդվեց: Կարծում եմ՝ հենց այս պատճառով է, որ թե՛ ֆիլմը, թե՛ մեր հերոսները նման հաջողություն ունեցան:

На Аароне:рубашка SSS World Corp; футболка Levi’s; брюки AllSaints; носки London Sock Co. x Ilaria Urbinati; оксфорды Christian Louboutin; солнцезащитные очки Oliver Peoples; цепочка и кольцо David Yurman.На Брайане:куртка Mango; рубашка SSS World Corp; брюки Barena Venezia;броги Tod’s; солнцезащитные очки Garrett Leight

Միմյանցից սովորելու մասին…

Աարոն. Ես հպարտ եմ նրանով , որ Բրայանն ինձ սովորեցրեց լինել լավ մարդ, չվախենալ նկարահանման հրապարակում առաջնորդ լինելուց, քանի որ թիմին ոգեշնչելը շատ կարևոր է: Նա միշտ հոգ է տանում մարդկանց մասին, շատ բան է տալիս մարդկանց: Մենք դեռ Բրայանից նամակներ ենք ստանում, որոնք նա ուղարկում է «Breaking Bad»-ի անձնակազմի բոլոր անդամներին: Նա շարունակում է մնալ առաջնորդ, ինչպիսին նկարահանման հրապարակում էր: Ես նրանից սովորեցի այդ հատկությունն ու այժմ օգտագործում եմ այն: Բրայանն ինձ սովորեցրեց լինել և մնալ իսկական երեխա հոգու խորքում:

Բրայան. Ես մարդուն դատում եմ որոշումներով, որոնք նա կայացնում է դժվար պայմաններում, ոչ թե այն ժամանակ, երբ նրա կյանքում ամեն ինչ լավ է: Ես Աարոնին ճանաչում եմ գրեթե 13 տարի, նրան տեսել եմ տարբեր իրավիճակներում և կարող եմ ասել, որ նա լավ մարդ է, նա ուզում է լավ գործեր անել իր, իր ընտանիքի, ընկերների և հասարակության համար: Նա այն մարդն է, ում հետ ես ուզում են ժամանակ անցկացնել: Կյանքը շատ կարճ է՝ չսիրելի մարդկանց վրա այն վատնելու համար: Ես էլ, Աարոնն էլ մեծացել ենք հասարակ բանվորական ընտանիքներում: Մենք աներևակայելի բախտավոր ենք, մենք ուրախ ենք մեր առաջ բացված հնարավորությունների և մեզ ուղեկցող բախտի համար… սակայն մեր հաջողությունը նախապես ծրագրված բան չէր. մենք ընդամենը տղաներ ենք, ովքեր քրտնաջան աշխատել են և բախտ են ունեցել…

На Аароне:рубашка SSS World Corp; брюки Todd Snyder; дерби Dolce & Gabbana; цепочка и перстень David Yurman; винтажный ремень.На Брайане:рубашка Dolce & Gabbana; брюки Mango; кеды Superga

Դերասանի մասնագիտության մասին…

Բրայան. Ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում սցենարին, սոցիալական, քաղաքական և մարդկային իմաստով՝ կերպարի անհատական զարգացմանը: Ես ուզում եմ կերտել դերեր, որոնք կօգնեն ինձ փոխվել ու զարգանալ:

Աարոն. Ինձ համար պատմությունն առաջին հերթին պետք է հետաքրքիր լինի, իսկ հերոսը պետք է իմ մեջ որևէ նոր բան բացահայտի: Լարված դրաման իմ սիրած կատեգորիան է: