"Breaking Bad" հեռուստասերիալի աստղ Ահարոն Փոլին կտեսնենք "Westworld"-ի նոր եթերաշրջանում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

“Breaking Bad” հեռուստասերիալի աստղ Ահարոն Փոլին կտեսնենք “Westworld”-ի նոր եթերաշրջանում

Deadline-ը հայտնում է, որ “Breaking Bad” հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Ահարոն Փոլն այս անգամ “Westworld”-ի կազմում է:

Ահարոնի կերպարի մասին սերիալի ստեղծողները չեն խոսում, սակայն վստահեցնում են, որ կերպարը, որին նա մարմնավորելու է էպիզոդիկ չէ:

Հիշեցնենք, որ  սերիալի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում: «Վայրի արևմուտքի աշխարհը» վայր է, որտեղ մարդու կերպարանքով ռոբոտները ստեղծված են հաճախորդների ամենանվիրական երազանքներն իրականացնելու համար: Այստեղ հյուրերը կարող են սիրահարվել, սեքսով զբաղվել, կրակել միմյանց վրա, մարդ սպանել, մի խոսքով՝ անել այն, ինչ նրանց սիրտը կամենա: Վաղը ոչ մի ռոբոտ չի հիշի, թե ինչ է կատարվել երեկ, քանի որ մասնագետները ռոբոտների հիշողությունը մաքրում են:
Բայց վերջիններս հաշվի չեն առել մի հանգամանք՝ ռոբոտներից ոմանք հիշում են անցյալը:

Կարդադեք նաև՝ Westworld. 15 փաստ

Հեռուստասերիալում նկարահանվել են Էնթոնի Հոփքինսը, Էդ Հարիսը, Էվան Ռեյչել Վուդը ևն:

Հիշեցնենք նաև, որ հեռուստասերիալի 1-ին եթերաշրջանն էկրաններ բարձրացավ 2016 թ. և մեծ աղմուկ բարձրացրեց: Հեղինակավոր Academy of Science Fiction, Fantasy & Horror Films-ն այն հռչակեց «Լավագույն գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ»: Թեպետ 2-րդ եթերաշրջանը չկրկնեց 1-ինի հաջողությունը, այնուամենայնիվ նոմինացվեց «Էմմի» մրցանակաբաշխության 21 անվանակարգերում:

 

 

Կարդացեք նաև՝«Վայրի Արևմուտքի աշխարհը». HBO-ի նոր սերիալի առաջին եթերաշրջանն ավարտվում է


Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

Աստղային կարանտին. Ռոբի Ուիլյամս, Հոփքինս և ոչ միայն

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom