fbpx

“Breaking Bad”-ի ռեժիսոր Վինս Գիլիգանը սերիալի հիման վրա ֆիլմ կնկարահանի

AMC ալիքով ցուցադրվող“Breaking Bad” սերիալի հիման վրա ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի սցենարը գրելու է սերիալի սցենարիստ և ռեժիսոր Վինս Գիլիգանը, որը նաև կէկրանավորի այն: Նկարահանումները տեղի կունան Նյու-Մեքսիկոյում նոյեմբերից-փետրվար ընկած ժամանակահատվածում:
Նախագծի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն ինչպես նշում է Deadline-ը ֆիլմով շատ է հետաքրքրվում SONY ընկերությունը, որը գուցե զբաղվի ֆիլմի փիառով և կինոթատրոններում դրա ցուցադրությամբ, հակառակ դեպքում այն լույս կտեսնի թվային հարթակում կամ հեռուստատեսությամբ: Բացի խոսակցություններ են պտտվում, որ գուցե ֆիլմի փոխարեն ստեղծվի մինի-սերիալ:

Ուշադրություն դարձրեք, որ այս նոր նախագիծը ոչ թե օրիգինալի շարունակությունն է լինելու, այլ դրանից ամբողջովին անկախ է գոյություն ունենալու: Հարցականի տակ է սելիալի գլխավոր հերոսների՝ Բրայան Քրենսթոնի և Ահարոն Փոլի մասնակցությունը, սակայն այս պահին ռեժիսորը բանակցում է նրանց հետ: 

Հիշեցնենք, որ “Breaking Bad” սերիալն էկրաններ  է բարձրացել 2008 թ. հունվարի 20-ին, և պատմում է քիմիայի ուսուցիչ  Ուոլթեր Ուայթի մասին, որն իմանում է իր անբուժելի հիվանդության մասին, և քանի որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, որոշում է սեփական ձեռքերով դեղամիջոց պատրաստել: Այս հարցում նրան օգնում է  նրա նախկին աշակերտներից մեկը՝ Ջեսի Փինքմանը:

Սերիալը նոմինացվել է ավելի քան 350 անվանարկագերում և արժանացել է 137 մրցանակի՝ ներառյալ 2014թ. «Ոսկե գլոբուսը»:

Աղբյուր՝ Kinopoisk, Deadline