Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո... - VNews

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո…

angelina jolie and brad pitt photoshoot for vanity fair magazine italia november 2015 9 - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

12 տարվա ամուսնությունից հետո Հոլիվուդի ամենագեղեցիկ ու հայտնի Բրեդ Փիթ ու Անջելինա Ջոլի զույգը որոշեց շարունակել իր կյանքը տարբեր ճանապարհներով: Բրանջելինան (Բրեդ+Անջելինա) միշտ եղել է մարդկանց ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. միասին 6 երեխա էին մեծացնում, մասնակցում տարբեր մարդասիրական միջոցառումների, գինի պատրաստում: Սակայն ինչպես և բոլոր զույգերի դեպքում, ամեն ինչ այդքան էլ պարզ չէր: Երբ արդեն այսօր ողջ աշխարհը գիտի նրանց բաժանման մասին, հետաքրքիր է, թե ի՞նչը հանգեցրեց դրան, ե՞րբ ու ինչպե՞ս սկսվեց նրանց սիրային պատմությունը, ի՞նչ ընթացք ուներ: Ժամանակը թռչո՞ւմ է:

Առաջին անգամ հանդիպում են 2004թ.-ի ամռանը

Բրեդն ու Անջելինան սկսում են նկարահանվել «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմում: Դերասանն արդեն 5 տարի էր, ինչ ամուսանացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ, իսկ Ջոլին դեռ համարվում էր անսովոր վայրի գեղեցկուհի, որդեգրված 2 երեխայի մայր: Շուտով սկսեցին շշուկներ պտտվել, որ նրանք հանդիպում են: Երկուսն էլ հերքում էին՝ ասելով, որ պարզապես ընկերներ են, սակայն Ջոլին հետագայում խոստովանում է՝ ինքն արդեն սիրահարվել էր ու ամուր կապ էր զգում նոր խաղընկերոջ հետ:

Նրան առաջին անգամ էի տեսնում, ճանաչում էի միայն լրատվամիջոցներում եղած լուրերի միջոցով, բայց երբ սկսեցինք միասին աշխատել ու նկարահանման շրջանակներում խենթ բաներ անել, հասկացա, որ կարծես մոտ ընկերս լինի: Չէի համբերում, թե երբ է լինելու նրա հետ հաջորդ նկարահանումս: ~ Անջելինա Ջոլի

mr and mrs smith - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

Ազատ են 2005թ.-ի գարնանը

Ջենիֆեր Էնիսթոնը ապահարազան է պահանջում: Նույն թվականի ամռանը Ջոլին ու Փիթը միասին ներկայանում են «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի պրեմիերաներին, սակայն նրանց հարաբերությունների մասին ոչինչ չեն ասում: Դրա փոխարեն որպես երջանիկ ընտանիք հայտնվում են W ամսագրի ֆոտոշարքում: Երբ 2005թ.-ին Անջելինա Ջոլին բարեգործական նպատակով այցելում է Պակիստան, Փիթն ընկերակցում է նրան: Ջենիֆեր Էնիսթոնի երկրպագուները կատաղած են, քանի որ ապահարզանի գործն այդ ժամանակ դեռ ամբողջությամբ փակված չէր: Անջելինա Ջոլին ստանում է նոր մականուն՝ «Ընտանիք քանդող»: 

U6mHx5w - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

Երեխայի են սպասում 2006թ.-ի ձմռանը

Ջոլին միանգամից հայտարարում է՝ Բրեդ Փիթից երեխայի է սպասում: Շատ չանցած դերասանը որդեգրում է Ջոլիի երեխաներին՝ Մադոքսին և Զահարին, ու նրանց տալիս իր ազգանունը՝ Ջոլի- Փիթ: Նույն թվականի մայիսին Նամիբիայում ծնվում է Փիթի ու Ջոլիի դուստրը՝ Շիլո Նոուվել Ջոլի-Փիթը: Սակայն ամուսնության մասին դեռ խոսք չկա. «Կամուսնանանք այն ժամանակ, երբ մեր երկրում հավասար իրավունքներ լինեն ու բոլոր մարդիկ, որոնք ուզում են ամուսնանալ, դրա օրինական իրավունքն ունենան»,- ասում է Փիթը Esquire ամսագրի հետ ունեցած զրույցում՝ արժանանալով համասեռականների «ծափահարություններին»:

Բազմազավակ ծնողներ են 2007թ.-ի գարնանը

Ընտանիքը շարունակում է աճել: Որդեգրում են վիետնամի քաղաքացի Փաքս Թիենին. ընտանիքում արդեն կա 4 երեխա:

Brad Pitt Angelina Jolie Kids - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

«Ավելի» բազմազավակ ծնողներ են 2008-ի գարնանը

Կանն ֆիլմերի փառատոնի ժամանակ Ջոլին հայտարարում է, որ հիմա էլ երկվորյակների է սպասում: Նույն թվականին զույգը սկսում է ակտիվորեն զբաղվել գինեգործությամբ:

angelina brad kids 1474549282 - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

Գրքի հերոսներ են 2009թ.-ի աշնանը

Իեն Հալփերին անունով մի հեղինակ գիրք է գրում զույգի մասին, այն անվանելով «Բրանջելինայի չպատմված պատմությունը»: Հեղինակը պնդում է, որ 900ից ավելի աղբյուրների հետ է խոսել ու մի շարք «գաղտնիքներ» գտել, որոնք էլ ներկայացնում է գրքում: Նույնիսկ ասում է, որ Փիթը դավաճանում է Ջոլիին:

Պաշտպանում են իրենց երջանկությունը 2010թ.-ի ամռանը

News of the World-ը հայտարարում է, որ նրանք վերջնականապես բաժանվել են: Այս անգամ Բրանջելինան թույլ չի տալիս խանգարել իրենց երջանկությանը. գործ են հարուցում խմբագրության դեմ կեղծ տեղեկության համար: Շահում են գործը:

«Սկսում են» ամուսնանալ 2011թ.-ի ձմռանը

Դեկտեմբերին Փիթն ասում է Hollywood Reporter-ին, որ շուտով ամուսնանալու են. «Երեխաներս անընդհատ հարցնում են, թե երբ ենք ամուսնանալու: Մեր ամուսնությունը մեծ նշանակություն ունի նրանց համար, չնայած ինձ համար նույնպես նման պատասխանատվությունը կարևոր է ու թանկ»:

jol - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

Նշանվում են 2012թ.-ի գարնանը

Ջոլիին նկատում են մեծ ադամանդե մատանիով, և արդեն ապրիլին Բրեդ Փիթի գործակալը հայտարարում է, որ ճիշտ է՝ Փիթն ու Ջոլին նշանադրվել են: Ամեն ինչ հիանալի է:

Գինեգործներ են 2013թ.-ի գարնանը

Մարտին զույգը թողարկում է իրենց պատրաստած գինին, որը անվանում են “Chateau Miraval”: Մի քանի րոպեում վաճառվում են բոլոր 6000 շշերը: Մայիսին Ջոլին New York Times-ում բաց նամակ է գրում` ասելով, որ կրծքի քաղցկեղ ունի ու պիտի բուժվի. «Բախտավոր եմ, որ Բրեդ Փիթի նման մեկին ունեմ կողքիս: Նա անսահմար սեր ու աջակցություն է ցուցաբերում իմ հանդեպ»: 

Ամուսիններ են 2014թ.-ի ամռանը

Օգոստոսին Բանջելինա զույգը վերջապես ամուսնանում է: Համեստ արարողությունը տեղի է ունենում իրենց ամառանոցում, որտեղ գինի էին պատրաստում: Հյուրերի թիվը բավականին սահմանափակ էր, իսկ հարսնացուի քողի հեղինակներն էին նրանց երեխաները՝ brad angelina wedding photos - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...

Ծովի մոտ են 2014թ.-ի աշնանը

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կրկին միասին հանդես են գալիս ֆիլմում: Քննադատներն այդքան էլ չհավանեցին «Ծովի մոտ» ֆիլմը, որի ռեժիսորը հենց Ջոլին էր, սակայն զույգի համար դա կարևոր ֆիլմ էր:

Սկսում են հրաժեշտները 2015թ.-ի գարնանը

Մայիսին զույգը հրաժեշտ է տալիս ամառանոցին, որտեղ գինի էին պատրաստում: Կարծես արդեն իսկ պատրաստվում էին ազատվել իրենց կապող իրերից: Նախնական գինը դնում են 6,5մլն ԱՄՆ դոլար, այնուհետև չվաճառվելու պատճառով իջեցնում 1մլն դոլարի:

Հրաժեշտ են տալիս իրար 2016թ.-ի աշնանը

Սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի է դիմում՝ պահանջելով իրենց 6 երեխաների խնամակալությունը: Զույգի փաստաբանը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ՝ «Այս որոշումը կայացվել է ընտանիքի բարօրության համար: Անջելինա Ջոլին մեկնաբանություն չի տա սրան ու խնդրում է, որ ընտանիքի գաղտնիության իրավունքը չոտնահարվի»:

angelina jolie brad pitt cinema peace gala 2012 - Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, իսկ հետո...


«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Անջելինա Ջոլին հետաքրքիր փաստեր է պատմել իր երեխաների մասին

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին