fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին «ծաղրել են» Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ» ֆիլմում մարմնավորած իր կերպարի մահվան դրվագի համար՝ նշելով, որ Ջեքը կարող էր իսկապես փրկվել, եթե բարձրանար Ռոուզի տախտակի վրա:Տարիներ շարունակ ռեժիսոր Ջեյմս Քամերոնի՝ 1997թ.-ին թողարկած «Տիտանիկ» ֆիլմի շուրջ բանավիճում էին՝ փորձելով հասկանալ, արդյո՞ք ֆիլմի հերոսը՝ Ջեքը, կարող էր բարձրանալ դռան վրա, որտեղ Ռոուզն էր բարձրացել, որպեսզի փրկվի «Տիտանիկ» նավի բախումից հետո Ատլանտյան օվկիոնոսում խորտակվելուց:

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի փրես-տուրի շրջանակներում MTV News-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է դի Կապրիոյին այդ հայտնի դրվագի մասին և ի՞նչ է կարծում՝ արդյո՞ք Ջեքը կարող էր այդ դռան վրա տեղավորվել: Դերասանը ծիծաղել է ու ասել. «Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել»:

Դի Կապրիոյի հետ «Մի անգամ Հոլիվուդում» նկարահանված դերասաններ Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին, որոնք նրա հետ էին հարցազրույցի ժամանակ, ընդհատել են լրագրողին ու դերասանին:

Ռոբին նշել է, որ իր կարծիքով դա կինոաշխարհի ամենավիճելի հարցն է, իսկ Փիթը ծիծաղել է ու ասել, որ պետք է գնա ու նորից նայի այդ ֆիլմը, ապա հարցրել է դի Կապրիոյին. «Կարո՞ղ էիր, չէ՞ տեղավորվել այնտեղ: Կարող էիր, այնպե՞ս չէ»:

Դի Կապրիոն սակայն համառ է գտնվել ու այդպես էլ չի պաասխանել ոչ դերասանների, ոչ լրագրողի այդ հարցին, Փիթն էլ նշել է «Սա կինո-հրաշք է, ընկերնե՛ր, կինո-հրաշք»:

Հիշեցնենք՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմն է: Դրա ամերիկյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 26-ին, իսկ համաշխարհային պրեմիերան՝ օգոստոսին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը

10 բան, որ գուցե չգիտես Անջելինա Ջոլիի մասին

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը