-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը դադարում է իր գոյությունը:
44-ամյա Բրեդլի Քուփերը և 33-ամյա Իրինա Շեյքը բաժանվում են: Հիշեցնենք, որ 2017 թ. մարտին լույս աշխարհ է եկել Քուփերի և Շեյքի դուստրը, և այսօր հարց է, թե նրանցից ով է ստանձնելու փոքրիկի խնամակալությունը:
Նշենք, որ Բրեդլին և Իրինան սկսել էին հանդիպել 2015 թ., սակայն գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Շեյքը մեկ անգամ այս առիթով ասել է, որ չի սիրում խոսել իր անձնական կյանքից:
«Ես շատ ընկերներ ունեմ, որոնք իրենց կյանքի բոլոր մանրամասներով կիսվում են սոցիալական ցանցերում և շատ ակտիվ են: Ես հիանում եմ նրանցով, և այո՛, դա հիասքանչ է, սակայն ես կարծում եմ, որ անձնական կյանքից խոսելը կամ չխոսելը յուրաքանչյուրիս իրավունքն է և ընտրությունը:Ես ցանկանում եմ, որ իմ անձնական կյանքը լինի հանգիստ և չլինի բոլորի քննարկման թեման: Հենց այդ պատճառով ենք մենք այն անձնական համարում՝ այն միայն քոնն է, այն միայն ընտանիքիդ համար է, և ես ուրախ եմ իմ այս որոշման համար», – ասել է Իրինան:
«Մեր դուստրը հիասքանչ է, և ես նրա մեջ իմ հորն եմ տեսնում: Հավատս չի գալիս, որ խոստովանում եմ սա, բայց ինձ մոտ լինում են պահեր, երբ ես նրա հետ սենյակում գտնվելիս ցանկանում եմ ասել. «Հայրի՛կ»: Այո՝ ընդունում եմ, որ չափից շատ ֆիլմեր եմ նայում»,- ասել է Բրեդլին:
Հիշեցնենք, որ զույգի նշանադրության մասին լուրը հաստատվեց 2016-ին, երբ Իրինան սկսեց ամենուրեք մատանի կրել:
Ցավալի է գիտակցել, որ ոչինչ հավերժ չէ՝ անգամ այս գեղեցիկ զույգի միությունը, որն անմահ էր թվում…
Աղբյուր՝ ew
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո