Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ - VNews

Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

12096543 949187525175121 6353823497118045843 n min - Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

Bridgerton սերիալի հիմքում ընկած է Ջուլիա Քուինի կեղծ-պատմական համանուն վեպերի շարքը, այնպես որ սերիալի մեջ պետք չէ փնտրել պատմական ճշգրտություն: Այնուամենայնիվ, Անգլիայի բարձր հասարակությունում սոցիալական ֆոնը, ավանդույթները և վարքի կանոնները նկարագրվել են բավականին ճշգրիտ կերպով: Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում այլընտրանքային իրականության մեջ. առաջին իսկ սերիայից դուք անակնկալի կգաք՝ տեսնելով աֆրոամերիկյան արտաքինով թագուհուն. հիշենք, որ սերիալի իրադարձությունները վերագրվում են 1800-ականներին: Պետք է խոստովանեմ, որ շատ չանցած վերոնշյալը կդադարի տարօրինակ թվալ ձեզ, քազնի սերիալն ինքնին որոշակի թատերականություն ունի: Բացի այդ, սևամորթ դերասանների առկայությունը ևս մեկ սցենարային հնարք է, որը լավ աշխատում է մեր ժամանակներում: Բավական է հիշել  Hamilton-ը, որտեղ ԱՄՆ-ի բոլոր հիմնադիր հայրերի դերերը ստանձնում են սևամորթ դերասաններ: Այս մասին՝ այսքանը, քանի դեռ ընթերցողը չի հասցրել մեղադրել ինձ ռասիզմի մեջ:

bridgerton 06 - Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

Դրսում 1813 թվականն է. բոլոր մայրերի հիմնական խնդիրն է «մարդամեջ հանել»իրենց ավագ դուստրերին և նրանց համար հարմար փեսացու գտնել՝ տվյալ «սեզոնի» ընթացքում կազմակերպվող երեկույթների ընթացքում: Ամուսնությունն այն ժամանակվա աղջիկների մեծամասնության գերագույն երազանքն էր, դա միակ միջոցն էր՝ աղջկա ու, երբեմն, իր հարազատների համար ապահովված ապագա երաշխավորելու: Մեծ հաշվով, ազնվական ընտանիքների աղջիկները ծնունդից ի վեր պատրաստվում էին ամուսնության, և այն ամենը, ինչի մասին կարող էին երազել, ամուսնանալն էր՝ հարուստ տղամարդու հետ, իսկ եթե հաջողվեր նաև սիրահարվել այդ տղամարդուն, ապա դա իսկական բացառություն կլիներ:

bridgerton 14 - Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

Զգուշացում. ստորև կան սփոյլեր

Վիոլետը ՝  Բրիջերթոնի այրին, չորս որդիների և չորս դուստրերի մայր է, նա պատրաստվում է դուրս բերել իր ավագ դստերը ՝ Դաֆնային: Դաֆնան, ինչպես այն ժամանակվա բոլոր աղջիկները, ուզում է ամուսնանալ, բայց մի շարք իրադարձություններ հանգեցնում են նրան, որ նա ստիպված է լինում գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերել Սիմոն Բասետի հետ, որը Հաստինգսի դուքսն էր: Վերջինս պիտի օգներ աղջկան՝ գրավել արժանի փեսացուների ուշադրությունը, իսկ Դաֆնայի ներկայությունը Սիմոնի կողքին կհանգեցներ նրան, որ դուքսը կխուսափեր այլ հարսնացուների ու նրանց մայրերի առաջարկներից: Բանն այն է, որ երիտասարդ դուքսը երդվել էր հոր մահվան մահճում՝ երբևէ չամուսնանալ ու ժառանգներ չունենալ: Այ թե ինչու՝ կտեսնեք սերիալում:

Այստեղ կարող եք մոտավորապես պատկերացնել, թե ինչ է լինում հետագայում… 

Ընդհանուր առմամբ, Bridgerton- ը ավանդական ռոմանտիկ պատմություն է՝ երկու մարդկանց մասին, որոնք ի սկզբանե վանում են միմյանց, բայց վերջում գիտակցում են, որ չեն կարող ապրել առանց իրար:

bridgerton 22 - Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

Թոփ 3 արծարծվող թեմաները

Սերիալն ունի սեռական դաստիարակության որոշ տարրեր: Դաֆնայի լիակատար անպատրաստությունը ընտանեկան կյանքի սեռական ասպեկտներին բերում է թյուրիմացության և վեճի պատճառ է դառնում՝ իր սիրելիի հետ: Դրանում մեղավոր է նրա մայրը, որը բառացիորեն ոչինչ չի պատմել երիտասարդ աղջկան այն մասին, թե ինչ է իրեն սպասում ամուսնությունից հետո: Սա տիպիկ պատկեր է այն ժամանակների համար, երբ տղամարդիկ, այցելեով հասարակաց տներ, շատ ավելի բանիմաց էին սեքսի մասին: Իհարկե, զարգացած ու զարգացող երկրներում այս խնդիրը այլևս գոյություն չունի, սակայն, երբ հաշվի ենք առնում, որ աշխարհում դեռ կան բազմաթիվ կրոնական երկրներ, որտեղ աղջիկների սեռական կրթությունը մնացել է 19-րդ դարի մակարդակին, ապա հասկանում ենք, որ արծարծված հարցը կարող է արդիական լինել:

Երկրորդ թեման այն է, որ սերիալում ասիական և աֆրիկյան ծագմամբ դերասանների առատությանը այդքան էլ հանուն հավասարության չէ: Սերիալը պնդում է, մաշկի գույնը այնքան էական չէ, որքան սոցիալական կարգավիճակը, դաստիարակությունը ու կրթությունը: Արիստոկրատների և վաճառականների, կամ քաղաքային և գյուղական բնակիչների միջև տարբերությունները, իրականում, շատ ավելի ուժեղ են, քան մաշկի տարբեր գույնի մարդկանց, ովքեր ստացել են նույն կրթությունը:

Երրորդ թեման ֆեմինիզմն է: Բրիջերտոնում որոշ կանայք չեն ցանկանում ենթարկվել տղամարդկանց թելադրանքին, ու ունակ են որոշումներ կայացնել, աշխատել, սիրահարվել: Հիշենք, որ այդ ժամանակ կանայք գործնականում որևէ իրավունք չունեին, նրանց համար բոլոր որոշումները կայացնում էր ընտանիքի ավագ տղամարդը, որը կարող էր նույնիսկ նրանց անմիջական ազգականը չլինել: Այս թեման նույնպես իր տեղն է գտել սերիալում՝ ստանալով շատ հետաքրքիր լուծումներ:

Նայե՞լ, թե՞ ոչ. նայել, եթե սիրային պատմությունների, մեղմ, մի քիչ դրամատիկ ու ռոմանտիկ սերիալների սիրահար եք: 


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»