Բրիժիտ Բարդո: Եվ Աստված ստեղծեց կնոջը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրիժիտ Բարդո: Եվ Աստված ստեղծեց կնոջը

1952թ-ին նկարահանված «Եվ Աստված ստեղծեց կնոջը/Et Dieu… créa la femme»  ֆիլմը համաշխարհային հռչակ բերեց Բրիժիտին: Իր հարցազրույցներից մեկում նա նշում է, որ «Եվ աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում Աստված հենց ֆիլմն էր, իսկ կինը՝ ինքը:

«Այդ Ֆիլմը ստեղծեց ինձ»:

Բրիջիտ Բարդո

Բրիժիտ Բարդոն (Բրիժիտ Ան-Մարի Բարդո) 20-րդ դարի Ֆրանսիայի ամենավառ աստղերից էր: Նա կինոմատոգրաֆում հավասարը հավասարի հեռահար պայքար էր մղում Մերլին Մոնրոյի հետ: Ֆրանսիական ռադիոն ողողված էր նրա ձայնով (ձայնագրել է ավելին քան 80 երգ): Բրիժիտը ամենահայտի ամսագրերի շապիկներին էր: Բայց նրա գործունեության շրջանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա շատ ակտիվ զբաղվել է կենդանիների պաշտպանությամբ, բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։
Այսպիսն է Բրիժիտ Բարդոն, ում կյանքի գունապնակը խայտառակ բազմազան է:

Բրիժիտ Բարդոյի կյանքի ժամանակագրությունը՝ նկարներով: