Լրացուցիչ

Ընտրել լեզուն

BRIT 2018 մրցանակաբաշխություն. հաղթողները, հիշարժան պահերը, լուքերը

britawardsbestdualipa - BRIT 2018 մրցանակաբաշխություն. հաղթողները, հիշարժան պահերը, լուքերը

Փետրվարի 21-ին Լոնդունում տեղի է ունեցել BRIT երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն կոչված է բրիտանացի երաժիշտների կատարած աշխատանքը գնահատելու, նրանց մեծարելու ու մրցանակների արժանացնելու համար:

Երեկոյի ընթացքում ուշադրության կենտրոնում էր Դուա Լիպան, որն արժանացավ երկու մրցանակի՝ «Բրիտանացի լավագույն երգչուհի» և «Բրիտանացի սկսնակ երգչուհի»: Մրցանակներից մեկն ընդունելու համար նա բեմ բարձրացավ իր փոքր եղբոր ու քրոջ հետ, որոնց ներկայացրեց հանրությանը:

«Բրիտանացի լավագույն երգիչ» անվանակարգում հաղթեց Սթորմզին, «Լավագույն միջազգային խումբ»՝ “Foo Fighters”-ը, իսկ «Բրիտանական լավագույն սինգլ» դարձավ Rag‘n’Bone Man-ի “Human”-ը: Այլ անվանակարգերի հաղթողները հետևյալն են. «Միջազգային երգիչ»՝ Քենդրիք Լամար,  «Միջազգային երգչուհի»՝ Լորդ, «Բրիտանական խումբ»՝ “Gorillaz”, «Միջազգային հարթակում հաջողություններ ունեցող բրիտանացի երգիչ»՝ Էդ Շիրան, «Բրիտանական լավագույն տեսահոլովակ»՝ Հարի Սթայլզի “Sign of the Times”-ը:

BRIT 2018-ին եղան նաև հիշվող ելույթներ, որոնցից էին Դուա Լիպայինը, Էդ Շիրանինը, Ջասթին Թիմբերլեյքինը, Քենդրիք Լամարինը, Ռիտա Օրայինը և Լիեմ Փեյնինը:

Հետաքրքրական էր նաև երեկոյի հաղորդավար Ջեք Ուայթհոլի տեսքը, որը վարեց մրցանակաբաշխությունը հսկայական չափերի հասնող բաճկոնով: Մյուս հետաքրքիր ու գեղեցիկ լուքերը կարող եք տեսնել այստեղ՝


Երգացանկ ճանապարհին լսելու համար (մաս 2)

Էդ Շիրանի «Thinking Out Loud»-ը հայերեն

Ամառը սկսվում է հիմա. Նոր հիթ Ջասթին Թիմբերլեյքից

Էդ Շիրանին մեղադրում են գրագողության մեջ

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

Maroon 5-ի նոր տեսահոլովակը լի է հայտնի աստղերով

Ջասթին Թիմբերլեյքի անակնկալն իր 88-ամյա երկրպագուին

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Սելին Դիոնը երգում է «Դեդփուլի» նոր սաունդթրեքը, իսկ Դեդփուլը բարձրակրունկներով պարում է

Պրեմիերա Էդ Շիրանից

Ջասթին Թիմբերլեյք. Mirrors. Հայերեն թարգմանությամբ

Աստղերը սգում են Ավիչիի մահը

Հայտնի մարդիկ և իրենց նմանակներն անցյալից

Աստղերի առաջին լուսանկարներն Instagram-ում

Լավ երգեր լավ եղանակի համար

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 7)