-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնը: Այն թվով 16-րդ անգամ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները:
Փառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա միջոցառումներից մեկն է, որի միջոցով հայ հանդիսատեսին է ներկայացվում Միացյալ Թագավորության մշակույթն ու կենսակերպը, արժեքները, ֆիլմարտադրության վերջին զարգացումները, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայում տեղ գտած սոցիալական և մշակութային հարցերը:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից վավերագրություն և դրամա:
Նշենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է հանդիսատեսի համար:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Փառատոնի ծրագիր
Աղբյուրը՝ britishcouncil.am
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո