Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին

Բրիթնի Սփիրսի instagram-յան էջում տեսաուղերձ է հայտնվել, որտեղ երգչուհին դիմում է իր երկրպագուներին: Սա երգչուհու առաջին ուղերձն է հոգեբուժարանում հայտնվելուց հետո: Տեսաուղերձում Սփիրսը խոսում է իր առողջական վիճակի մասին և խնդրում իր երկրպագուներին չվստահել երգչուհու և նրա ընտանիքի մասին տարածվող կեղծ լուրերին:

«Ես ուզում էի ողջունել ձեզ, քանի որ կեղծ լուրերն արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ուաու, այս ինչ-որ լուրեր են պտտվում՝ ընտանիքիս և թիմիս անդամներին մահվան սպառնալիքներով և էլի շատ ու շատ խելքից դուրս բաներ: Ես փորձում եմ ինքս ինձ ժամանակ հատկացնել, բայց այս ամեն ինչն ավելի է բարդացնում կյանքս: Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում և կարդում եք իմ մասին: Այդ բոլոր կեղծ էլեկտրոնային նամակները տարիներ առաջ գրել է իմ նախկին մենեջերը՝ Սեմ Լյուտֆին: Ես այդպիսի բաներ չեմ գրել: Նա իմ փոխարեն կեղծ էլեկտրոնային հասցեով խոսել է թիմիս անդամների հետ: Իմ դեպքն իրոք ունիկալ է, բայց խոստանում եմ՝ հիմա անում եմ ամեն անհրաժեշտ բան: Գուցե չգիտեք, բայց ես ուժեղ եմ և կպայքարեմ այն ամենի համար, ինչ ուզում եմ: Ձեր սերն ու հավատարմությունն ուղղակի հրաշք են, բայց հիմա ինձ պետք է մենակ մնալ, որ կարողանամ հաղթահարել ճանապարհիս հանդիպող բոլոր դժվարությունները: Շնորհակալ կլինեմ, եթե թույլ տաք, սիրում եմ ձեզ, Բրիթնի»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

I wanted to say hi, because things that are being said have just gotten out of control!!! Wow!!! There’s rumors, death threats to my family and my team, and just so many things crazy things being said. I am trying to take a moment for myself, but everything that’s happening is just making it harder for me. Don’t believe everything you read and hear. These fake emails everywhere were crafted by Sam Lutfi years ago… I did not write them. He was pretending to be me and communicating with my team with a fake email address. My situation is unique, but I promise I’m doing what’s best at this moment 🌸🌸🌸 You may not know this about me, but I am strong, and stand up for what I want! Your love and dedication is amazing, but what I need right now is a little bit of privacy to deal with all the hard things that life is throwing my way. If you could do that, I would be forever grateful. Love you ❤️❤️❤️

Публикация от Britney Spears (@britneyspears)

Հիշեցնենք, որ երգչուհին դեռ ապրիլի սկզբին էր հայտնվել հոգեբուժարանում՝ նյարդային խանգարումների և էմոցիոնալ ծանր վիճակի պատճառով: Այս ամենը Բրիթնի մոտ սկսվել է նրա հոր՝ Ջեյմսի առողջական խնդիրների և տարած երկու բարդ վիրահատության պատճառով: Իսկ նամակներում, որոնց մասին խոսում է Սփիրսը, նշվում էր, որ նրան հոգեբուժարան են տարել երգչուհու կամքին հակառակ: Այս շշուկների պատճառով նրա երկրպագուներից ոմանք նույնիսկ ակցիա էին սկսել #FreeBritney/ #ԱզատեքԲրիթնիին գրառմամբ ու ցույցերով: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարքը պատմել է հիվանդության հետ պայքարի մասին


Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին