Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ…

Բրիթնի Սփիրսի մենեջերը՝ Լարի Ռուդոլֆը հայտարարել է, որ երգչուհին մոտ ժամանակներս բեմ չի բարձրանալու, և, շատ ավելի հավանական է, որ նա դադարեցնի իր համերգային կարիերան, քանի որ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո նրա էմոցիոնալ վիճակը դեռ այնքան էլ կայուն չէ.

«Ես և Բրիթնիի գործերով զբաղվող մյուս պրոֆեսիոնալները միշտ նրա առողջական վիճակի հետ կապված տեղեկություններ ենք ստանում: Եվ, ես կարծում եմ, որ Բրիթնին պետք է կա՛մ ժամանակավոր, կա՛մ ընդմիշտ դադարեցնի իր համերգային գործունեությունը: Չեմ ուզում, որ նա վերադառնա իր աշխատանքին, քանի դեռ հոգեկան, ֆիզիկական և էմոցիոնալ խնդիրներ ունի: Եթե նա այդպես էլ չառողջանա, և այդ ժամանակը չգա, չեմ պատրաստվում նրան ստիպել նորից աշխատել: Ուրեմն այդպես պիտի լիներ: Իսկ եթե մի օր Բրիթնին որոշի կրկին վերադառնալ, ես կլինեմ նրա կողքին և կասեմ՝ դա վատ թե լավ գաղափար է»:

Հիշեցնենք, որ երգչուհին դեռ ապրիլի սկզբին էր հայտնվել հոգեբուժարանում՝ նյարդային խանգարումների և էմոցիոնալ ծանր վիճակի պատճառով: Այս ամենը Բրիթնի մոտ սկսվել է նրա հոր՝ Ջեյմսի առողջական խնդիրների և տարած երկու բարդ վիրահատության պատճառով: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին


Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին