Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ…

Իոսիֆ Բրոդսկին իր կյանքի ընթացքում ուժգին սիրեց երկու անգամ՝ երբ երիտասարդ էր, և մահից 5 տարի առաջ: Այդ երկու՝ ժամանակի ու տարածության մեջ իրար հակասող և միաժամանակ իրար լրացնող կանայք դարձան ներշնչանքի աղբյուր, ու ընթերցողին բաժին հասավ աշխարհի ամենասիրուն ամենաչհանգավորված սիրո տողերն ու դողերը…

Մ.Բ.

Մարինա Բասմանովային նա առաջին անգամ տեսավ 1962 թվականի հունվարի 2-ին, երբ ընդհանուր ընկերներից մեկը նրանց ծանոթացրեց: Ու այս հանդիպումը եղավ ճակատագրական: Սերը եկավ հանկարծակի ու առանց զգուշացնելու: Ընկերները հիշում էին, որ դա սեր էր առաջին հայացքից: Սեր, որ փոխեց Բրոդսկու կյանքը, տողերն ու համաշխարհային պոեզիայի հունը…

Նրանք ամենուր միասին էին: Մարինան չէր փայլում պերճախոսությամբ: Ընկերների մոտ հյուրընկալվելիս՝ նա միշտ զուսպ էր, քչախոս, բայց իր մեծ ու կանաչ աչքերը (առանց մի գրամ իսկ դիմահարդարման), Բրոդսկու սրտում էին: Ընկերները հիշում էին, որ նրանք շատ ժամանակ էին միասին անցկացնում՝ չնայած որ երկուսի ծնողներն էլ դեմ էին այս հարաբերություններին: Մարիան սերում էր հայտնի գեղանկարիչների ընտանիքից: Լավ կրթություն էր ստացել, իսկ ծնողների համար անընդունելի էր, որ իրենց աղջիկը շփում ունենա մի երիտասարդի հետ, որը կիսատ է թողել կրթությունը: Բայց այս ամենն ուղղակի անլուրջ արգելքներ ու խոսքեր էին նրանց համար:

Բրոդսկին իր բոլոր բանաստեղծությունների վերևում նշում էր Մարիայի անվան սկզբնատառերը: Եվ եթե նրանք վիճում էին, Բրոդսկին դառնում էր անկառավարելի: Ասում են, որ այդ ժամանակ նրան կարելի էր տեսնել վիրակապած ձեռքերով… Բրոդսկին ծայրահեղ քայլերի էր դիմում, փորձում էր վնասել ինքն իրեն: Իսկ Մարիան չէր շտապում նրա հետ ամուսնանալ ու չէր էլ խոստացել… Ի տարբերություն Բրոդսկու՝ նա հավասարակշռված էր, կամային, Ախմատովայի նկարագրությամբ՝ սառը, պարզ ջուր…

Ասում են, որ ընկերական հանդիպումների ժամանակ Մարիայից կարելի էր լսել միան «բարև ձեզ» և «ցտեսություն» բառերը: Ամբողջ հավաքների ժամանակ նա նստում էր մի նոթատետրով և ճեպանկարներ էր անում: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրա մտքում՝ բացի Բրոդսկուց: Գուցե նա էլ չգտեր…

Նրանց հարաբերությունները մի պահ փակուղու հասան: Մարինան դավաճանեց Բրոդսկուն լավագույն ընկերոջ հետ: Այդ ժամանակ արդեն սկսվել էին պոետի նկատմամբ հետապնդումերը:

Նա Մոսկայում էր, երբ իմացավ Մարիայի և Օլեգ Բոբիշևի կապի մասին: Նա թողեց ամեն ինչ՝ չվախենալով ձերբակալվելու վտանգից և վերադարձավ Պետերբուրգ՝ հարաբերություններ պարզելու: Ձերբակալվեց, անցավ հետազոտություններ հոգեբուժարանում և կանգնեց դատարանի առաջ: Աքսորվեց Արխանգելսկ: Մարինան տեղափոխվեց Բրոդսկու մոտ՝ չնայած բարդ հարաբերություններին և սիրային եռանկյունու սրված իրավիճակին: Հետագայում Բրոդկսին կհիշի, որ աքսորի տարիներն իր կյանքի լավագույն ժամանակներն էին:

Այնտեղ կգրի բազմաթիվ բանաստեղծություններ՝ նվիրելով միայն մեկին՝ Մարիային: Նրանց կապից հետագայում կծնվի Անդրեյը: Բայց Մարիան կրկին կլքի Բրդսկուն, և այս անգամ անվերադարձ… Կդաստիարակի որդուն միայնակ: Հետագայում արդեն Բրոդսկին  կծանոթան որդու հետ ԱՄՆ-ում, երբ նրան կհյուրընկալի իր բնակարանում, բայց նրաց մեջ այդպես էլ չեն ձևավորվի հոր և որդու ջերմ հարաբերություններ:

Մարիան ամբողջ կյանքում մենակյաց կյանք կվարի՝ հրաժարվելով ամեն տեսակ հարցազրույցներից ու նկարահանումներից…

Մարիա Սոցանի

Կանցնեն տարիներ… Փարիզ: Սորբոնի համալսարան: Դասախոսություն: Այստեղ և այս պայմաններում Բրոդսկին կծանոթանա իր կյանքի երկորդ կնոջ հետ, որն իրենից փոքր էր 25 տարով: Նրանց միջև նամակագրական կապ կսկսվի․․․

Մարինա Սոցանին կիով չափ ռուս էր, կիսով չափ իտալուհի: Սերում էր Պուշկինի տոհմից: Ուսումնասիրում էր գրականություն: Հանդիպումից երկու տարի անց Բրոդսկին ու Մարինան կամուսնանուն, և կծնվի նրանց դուստրը՝ Աննան: Ընկերները զարմանալիորեն կնկատեն բացահայտ նմանություն Մարինայի և Մարիայի միջև: Նույն կերպարը, նույն սիրո հոսքն ու շարունակությունն, այն սիրո, որն այդքան ցավ պատճառեց անցյալ կյանքում, բայց վերջում վերափոխվեց պարզ, խաղաղ ու ներդաշնակ կյանքի:

«Ես Իոսիֆն եմ: Նա՝ Մարինան: Գուցե մեզ մոտ մի բան ստացվի:»

Բայց այս երջանկությունը երկար չի տևի: Ամուսնությունից հինգ տարի անց Բրոդսկին կմահանա՝ ընկերներից պահանջելով իր անձնական կյանքը երբևէ չլուսաբանել մամուլի համար: Չկիսվել իմացած գաղտնիքներով…

Նա մահացավ 1996 թվականի հունվարի 28-ին ցուրտ Բրուքլինում, բայց ավելի ուշ կինը նրա աճյունը կտեղափոխի Վենետիկ, որի քաղաք խորտակող ջրերի հետ այնքան կապված էր Բրոդսկին, նա, ով սիրեց, ապրեց, զգաց ու դարձավ ամենաուրիշն ու անփոխարինելին…

«Սերը սիրողից մեծ է»:

Իոսիֆ Բրոդսկի

Կարդացեք նաև՝

 


Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Բրոդսկին ասել է…

Hachette Book Group-ը չի հրատարակելու Վուդի Ալենի նոր գիրքը

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենն ավարտել է ինքնակենսագրական գիրքը

Թումանյանական շարք

Սերգեյ Եսենինի զավակները

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

Շիրազ [մանկատանը մեծացած, շան բներում քնած ու գող մեծն պոետը]

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Ցվետաևա. «չթաղեք ողջ-ողջ»

Սերգեյ Եսենին… Ինքնասպանություն, թե՞ հաշվեհարդար