Բրոդսկին ասել է... [մաս 2] - VNews

Բրոդսկին ասել է… [մաս 2]

Иосиф Бродский - Բրոդսկին ասել է... [մաս 2]

Ո՛չ տխրություն, ո՛չ սեր, ո՛չ թախիծ 

    Ու ոչ էլ անհանգստություն կա սրտումս…

    Թվում է՝ հետևում մի ամբողջ կյանք,

    Իսկ առջևում՝ ապրելու ընդամենը կես ժամ է մնացել…

 

Ու որքա՜ն լավ է, որ չկա մեկը, որին կմեղադրես…

     Ու որքա՜ն լավ է, որ ոչ ոքի հետ և ոչնչով կապված չես…

    Ու որքան լավ է, որ երկրի վրա ոչ ոք պարտավոր չէ քեզ հավերժ սիրել…

 

Սիրելի՜ս, պանդոկն էլի նույնն է,

     Պանդոկի պատերն էլի «աղբն» է զարդարում…

     Գներն էլի նույնն են,

     Գինի՞ն…

     Գինին էլի ո՛չ լավն է ու ոչ էլ վատը…

     Ոչ մի տեղաշարժ, ու լավը հենց դա է։

 

 Վաղուց ճիշտ ժամանակն է ամեն ինչի համար շնորհակալություն ասել…

     Այն ամենի համար, ինչն անհնար է նվիրել…

    Այո՛, ինչ-որ մի օր Ձեզանից մեկը հաստատ մեկ ուրիշին էլի կժպտա…

    Կժպտա, ինչպես առաջին անգամ…

    Բայց սերն արդեն անցել,

   Իսկ նորից ժպտալն անհնար մի բան է դարձել…

 

Ես մարդկանց չեմ սիրում,

    Նրանց տեսքն ինձ դուր չի գալիս…

    Նրանց դեմքերին ինչ-որ բան կա.

    Ինչ-որ մի բան, որը մտքին այնքա՜ն զզվելի է թվում…

   Ինչ-որ մի բան, որը շողոքորթություն է ցույց տալիս…

 

Ես այն եմ միայն, ինչին դու

    Քո ձեռքով ես դիպել…

   Ես այն եմ միայն, ինչին գիշերը

   Աչքերովդ է նայել…

 

      Երբ մարդիկ վերջապես լռեն, 

   Ողջ աշխարհով մեկ կլսվեն քայլերդ…

  Ժպտա՜…

 Ժպտա՜ և ծաղիկները շաղ տուր գիշերվա դատարկության մեջ…

 Իսկ գետը, որը փայլում է գիշերվա մթին…

 Ծաղիկներդ ողջ գիշեր Հոլանդիա կտանի…

Թարգմանությունը՝ VNews-ի


Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Հայ գրողներն ու նրանց երևանաբնակ հուշարձանները

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

QUIZ. Ժամանակակից արձակ

Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ…

Բրոդսկին ասել է…

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…