fbpx

Բրունո Գանցի լավագույն 5 ֆիլմերը

Սիրված շվեյցարացի դերասան Բրունո Գանցը ծնվել է 1941 թ. մարտի 22-ում Ցյուրիխում:
Գանցն իր կարիերայի ողջ ընթացքում հասցրել է մարմնավորել բազմապիսի հերոսների՝ Հիտլերից մինչև հրեշտակ, նրա ֆիլմացանկը հարուստ է կինեմատոգրաֆի արժանի նմուշներ համարվող ֆիլմերով, նրա ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման հարցում անասելի մեծ է:
Այսօր Բրունո Գանցը կդառնար 78 տարեկան:

Դերասանի ծննդյան օրվա կապակցությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մի քանիսը:

Ցանկության թևեր/Небо над Берлином/Der Himmel über Berlin, 1987

ռեժ.՝Վիմ Վենդերս
դերերում՝ Օտո Զանդեր, Սոլվեյգ Դոմմարտին ևն

Գերմանիա, Բեռլինի փաղոցներով շրջում են հրեշտակները, նրանք ուղղորդում են մարդկանց, պաշտպանում, փրկում անախորժություններից: Հրեշտակները հեշտ ու հանգիստ ներխուժում են մարդկանց տներ, հետևում նրանց առօրյային, ազդում են այս կամ այն որոշման վրա, մեղմացնում նրանց ցավը, հույս ներշնչում նրանց և փրկում բոլոր կորած հոգիներին: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանցից մեկը սիրահարավում է հասարակ մահկանացուի, ի՞նչ է տեղի ունենում, երբ հրեշտակն է հայտնվում այն նույն իրավիճակում, որից միշտ փրկել է մարդկանց: Ասում են՝ սիրո և պատերազմի մեջ ամեն քայլ արդարացված է, այնպես չէ՞:

1987 թ. Վիմ Վենդերսը Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Հավիտենություն և մեկ օր/Вечность и один день/Mia aioniotita kai mia mera, 1998

ռեժ.՝Թեո Անգելոպոլուս
դերերում՝Իզաբել Ռենո, Ֆաբրիցիո Բենտիվոլյո ևն

Ի՞նչ անել, երբ քեզ հայտնում են մոտալուտ մահվանդ լուրը: Իհարկե փորձել քեզ հատկացված ժամանակը իմաստալից անցկացնել և անել այն, ինչ քեզ մեծ հաճույք կպատճառի: Բրունո Գանցի կերպարը՝ Ալեխանդրոսն իմանում է, որ իրեն ապրելու մեկ օր է մնացել և նա որոշում է այդ օրը հենց այնպես չվատնել: Նա հանդիպում է մի փոքրիկ տղայի, որի մեջ էլ գտնում է իր փրկությունը. հերոսն իր այդ մեկ օրը տղային է նվիրում…

1998 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Անկում/Бункер/Der Untergang, 2004

Ռեժ.՝Օլիվոր  Հիրշբիգեր
Դերերում՝ Ալեքսանդրա Մարիա Լարա, Կորինա Խարֆուխ ևն

1945 թ. ապրիլ, Գերմանական կայսրությունն անկում է ապրում, Հիտլերը գիտակցում էր, որ պարտությունը մոտ է: Բոլոր նրանք, որոնց նա վստահել է հեռանում են՝ թողնելով սուզվող «նավը»,Ֆյուրերին համոզում են փախուստի դիմել և թաքնվել, բայց նա հրաժարվում է՝ պատասխանելով, որ երբեք վախկոտի պես փախուստի չի դիմի և որ ծայրահեղ դեպքում ինքնասպան կլինի: Գտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են մինչև վերջ լինել իրենց պաշտելի բռնակալի կողքին և ծառայել նրա վարած քաղաքականությանը:
Վերջը մոտ է, շատ մոտ…

Ֆիլմի հիմքում է Իոահիմ Ֆեսթի 2002 թ. «Հիտլերի անկումն ու երրորդ ռեյխի կործանումը» գիրքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ընթերցողը/Чтец/The Reader, 2008

ռեժ.՝ Սթիվեն Դոլդրի
դերերում՝Ռեյֆ Ֆայնս, Բրունո Գանց, Դեյվիդ Քրոս ևն

Ֆիլմի հիմքում գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն է: Այն 15-ամյա պատանու և 36-ամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում քննարկվում են հոլոքոսթի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Տունը, որ կառուցել է Ջեքը/Дом, который построил Джек/The House That Jack Built, 2018

ռեժ.՝Լարս ֆոն Թրիեր

դերերում՝Մեթ Դիլոն, Ումա Թուրման ևն

Երկարատև դադարից հետո Թրիերը Կաննի կինոփառատոնում ներկայացրեց իր հերթական սկանդալային ֆիլմը:
Պատմությունը ծավալվում է 70-ականների Ամերիկայում: Գլխավոր հերոսը սերիական մարդասպան Ջեքն է, որը ոչ միայն հաճույք է ստանում մարդ սպանելիս, այլև համոզված է, որ իր այդ հոբբին արվեստի գործ ստեղծելու պես մի բան է: Ջեքի զոհերը տարբեր տարիքի, սեռի մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրին նա յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 

տես նաև ՝Դասականների հետքերով. 5 ֆիլմ Վիմ Վենդերսից


Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

Լարս ֆոն Թրիերը ցուցահանդես է կազմակերպել

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ

Այն, ինչ չգիտեք Բյորկի մասին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

#mustwatch list. աշխարհի լավագույն ֆիլմերի 10-յակը. IMDb

Ումա Թուրմանի դուստրը կնկարահանվի Տարանտինոյի ֆիլմում

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

10 ֆիլմ, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ

5 գրքի էկրանավորում

5 ֆիլմ+5 գիրք. Արեգ Բալայան