fbpx

BTS. Առաջին կորեական խումբը, որ գրավել է աշխարհը

«Եթե լինեի երկնքից ընկնող ձյան փաթիլ, քեզ ավելի շուտ կհասնեի». ահա երգի այսպիսի բառերի շնորհիվ է գուցե BTS հարավկորեական բոյ-բենդը գրավել աշխարհի միլիոնավոր երաժշտասերների սրտերը:

Խմբի անվան կորեերեն տարբերակը «BangTan Sonyeondan» (Բանգթան Սոնյոնդան) է` «Անխոցելի սկաուտ տղաներ»: BTS-ի անխոցելի սկաուտները 7-ն են՝ (ձախից՝ աջ) Rap Monster, V, Suga, Jin, Jungkook, Jimin ու J-Hope:

artist-101-bts-09

Նրանց դեբյուտը կայացել է 2013 թվականին` “No More Dream” երգով, որի համար նրանք տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ ստացել են մի քանի «Տարվա նոր արտիստ մրցանակ»:

2015 թվականին թողարկված նրանց  «The Most Beautiful Moment In Life. Part 2» սկավառակը Billboard-ի համաշխարհային ալբոմների չարտում շաբաթներ շարունակ գրավել է 1-ին հորիզոնականը՝ խմբին դարձնելով առաջին K-pop ներկայացուցիչները, որ երբևէ հասել են դրան:  Գուցե հենց սա է պատճառը, որ 2017 թվականին նրանք նաև դարձան առաջին K-pop արտիստները, որոնք երբևէ ստացել են Billboard մրցանակ՝ «Սոցցանցերի թոփ աստղ» անվանակարգում: 2017-ի բիլբոարդյան մրցանակաբաշխության կարմիր գորգի ուղիղ հեռարձակման ընթացքում էլ շարուանակաբար լսվում էր խմբի ‘Fire’ երգի ինստրումենտալ տարբերակը:

BTS-ին ավելի լավ ճանաչելու համար, առաջարկում ենք ծանոթանալ նրանց մասին հետևյալ փաստերին.

  1. BTS-ի տղաներն իրենք են գրում իրենց երգերի մեծ մասը

7 անդամներից յուրաքանչյուրը մեծ ներդրում ունի իրենց երաժշտության ստեղծման մեջ: BTS-ի ձայնասկավառակների երգերի ստեղծմամբ հատկապես աչքի են ընկնում խմբի ռեփեր Suga-ն ու լիդեր Rap Monster-ը:

  1. Խմբի անդամները տիրապետում են տարբեր լեզուների

Rap Monster-ը փայլուն անգլերեն գիտի: Հայտնի է, որ նա տիրապետում է նաև ճապոներենի: Ճապոներեն գիտի նաև V-ն: Իսկ Jin-ը ու J-Hope-ը չինարեն գիտեն:

  1. Նրանց երգերի մեծ մասը հիթեր են դառնում

BTS-ի ամենահայտնի հիթերից են “Save Me”, “Fire”, “Need U”, “Run” և իհարկե “Blood Sweat & Tears” երգերը: “Blood Sweat & Tears”-ը  YouTube–ում ունի 136 000 000-ից ավելի դիտում:

  1. Տղաների երկրպագուները ակտիվ են ցանկացած հարթակում

A.R.M.Y-ները (խմբի երկրպագուների բանակի անվանումն է)  ցանկացած հարցում աջակցում են իրենց կուռքերին: Լինի դա Twitter-ում, Instagram-ում, թե Youtube-ում, նրանք անում են ամեն բան՝ իրենց սիրելի խմբին սատարելու համար: Դա է երևի պատճառը, որ BTS-ի երկրպագուների մեծ մասը շարունակաբար մրցակցության մեջ է մեկ այլ աշխարհահռչակ կորեական խմբի՝ EXO-յի երկրպագուների հետ:

  1. Billboard-ը սիրում է BTS-ին

«The Most Beautiful Moment In Life. Part 2» սկավառակը միակը չէ, որ հայտնվել է Billboard-ի չարթում: 2016թ-ին թողարկված «The Most Beautiful Moment in Life: Young Forever» և «Wings» ձայնասկավառակները խմբին դարձրել են միակ K-pop աստղերը, որոնց 3 ձայնասկավառակ ընդգրկվել է US Billboard 200-ում:

bts5

  1. Եվ ընդհանրապես բոլորն են սիրում նրանց

2016-ի մարտ ամսին Forbes-ը BTS-ին ճանաչել է որպես Twitter–ում ամենաշատ retweet ունեցող արտիստը: Այնուհետև Twitter-ը թողարկել է առաջին կորեական էմոջին, որը… գուշակե՛ք, թե ում էր նվիրված: Այո, այո, հենց BTS խմբին: Ահա՛ այն՝   18678908_1362707003806427_1271003514_n

2017-ին Forbes-ի “Korea Power Celebrity” («Ամենաազդեցիկ կորեացի աստղեր») ցանկում, խումբը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ 4-րդ հորիզոնականում գտնվող EXO-ից հետո:

2018թ.-ի սեպտեմբերին խումբը որպես UNICEF-ի դեսպան ելույթ ունեցավ ՄԱԿ-ի համաժողովում, ինչպես նաև հայտնվեց TIME ամսագրի «Հաջորդ սերնդի առաջնորդները» միջազգային համարի շապիկին:  Այս թվականին նրանք կրկին արժանացան Billboard-ի ««Սոցցանցերի թոփ աստղ» մրցանակին, ինչպես նաև կատարեցին իրենց այն ժամանակ նոր թողարկված «Fake Love» երգը:

Արդեն 2019թ.-ի փետրվարի 10-ին -ը նույնիսկ մասնակցեց Գրեմմիի 61-րդ մրցանակաբաշխությանը՝ իրենց «Love Yourself: Tear» ալբոմով առաջադրվելով «Երաժշտական ալբոմի լավագույն կոնցեպտ» անվանակարգում և ներկայացնելով «Լավագույն ալբոմ R&B ժանրում» անվանակարգում առաջադրված աստղերին ու մրցնակի արժանցած երգչուհի H.E.R-ին:


Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ