BTS խումբը հայտարարել է, որ վերադառնում է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

BTS խումբը հայտարարել է, որ վերադառնում է

Հարավկորեական BTS խումբը պաշտոնապես հայտարարել է, որ վերադառնում է նոր մինի ձայնասկավառակով:

Խմբի գործակալությունը նշել է, որ ալբոմը, որի անվանումն է  “Love Yourself -Her”, կթողարկվի սեպտեմբերի 18-ին, սակայն երկրպագուներն այն կարող են նախապես պատվիրել արդեն օգոստոսի 25-ից սկսած:

Մինի-ձայնասկավառակը կունենա 4 տարբերակ, ու կներառի մի գաղտնի թրեք, որը հեղինակել է խմբի լիդերը՝ Rap Monster-ը:

Ավելի վաղ  “Love Yourself -Her” մինի-ալբոմը տարածելու համար խումբը թողարկել էր “Love Yourself” խորագիրը կրող պոստեռներն ու “Highlight Reel” կարճ հոլովակները. վերջիններս երկրպագուներին տարբեր վարկածների գիրկն էին գցել:

Ինչ վերաբերում է պաստառներին, որոնք կարող եք տեսնել ներքևում, դրանցից յուրաքանչյուրի վրա գրություններ կան, որոնք իրար միացնելու դեպքում կստանանք հետևյալ հաղորդագրությունը. «Ուզում եմ գնալ այնտեղ, որտեղ սիրտս է ցույց տալիս: Մի մոտեցիր ինձ՝ քեզ հետ ինչ-որ վատ բան կլինի: Հնարավոր չէր, որ դու ինձ նման մեկին սիրեիր, ու հենց այդ պատճառով էլ ես ստեցի: Լուռ հետևում եմ քեզ, որովհետև ճիշտ ժամանակը չէ: Եթե ուրիշ ընտրություն անեի՝ չէիր հեռանա: Ես լավ եմ այնքան ժամանակ, որքան դու փայլում ես: Եթե կարողանայի ժամանակը ետ տալ, կուզենայի աշխարհի ամենալավ տղամարդը լինել»: 

Նշենք նաև, որ BTS-ը միակ հարավկորեական ազդեցիկ խումբը չէ, որ այս տարի վերադառնում է նոր ալբոմով: Խմբերի շարքում, որոնք այս տարի նոր ձայնասկավառակ են թողարկել կա նաև EXO-ն, որը արդեն հասցրել է բազմաթիվ հաջողություններ գրանցել:

 

  • 7


«Մակաբույծները» սերիալի տեսքով…

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը