BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ

BTS՝ «Spring Day»/ «Գարնան օր»

(RM)

Կարոտում եմ քեզ,

Երբ ասում եմ սա, ավելի եմ կարոտում քեզ:

Նույնիսկ, երբ նկարիդ եմ նայում,

Դեռ կարոտում եմ քեզ:

Ժամանակն այնքան դաժան է,

Ատում եմ՝ ինչպես ամեն բան փոխվեց մեր միջև

Ու իրար տեսնելը գոնե մեկ անգամ

Դարձել է դժվար արդեն…

Այստեղ միայն ձմեռ է,

Նույնիսկ Օգոստոսին այստեղ ձմեռ է,

Ժամանակը թռչում է՝

Դարձնելով ինձ միայնակ մնացած ձնծաղիկ:

Ուզում եմ ձեռքդ բռնած

Գնալ աշխարհի մյուս ծայրը:

Ուզում եմ վերջ դնել այս ձմռանը:

Դեռ որքա՞ն պիտի սպասեմ,

Մինչդեռ ձյունը կծածկի գետինն ու

Գարնան օրերը կգան արդեն,

Ընկերս:

(Jimin/V)

Ինչպես փոշու փոքր մոլեկուլ,

Որ պտտվում է օդում,

Եթե թափվող ձյունը ես լինեի,

Կկարողանայի ավելի արագ հասնել քեզ:

Կրկներգ 

Փաթիլները թափվում են՝

Ավելի հեռանացնելով քեզ ինձնից,

Կարոտում եմ քեզ,

Կարոտում եմ քեզ,

Որքա՞ն պիտի սպասեմ,

Որքա՞ն գիշերներ պիտի արթուն անցկացնեմ,

Որպեսզի կարողանամ տեսնել քեզ,

Որպեսզի կարողնամ հանդիպել քեզ:

(Jungkook/ J-Hope)

Մինչև ձմռան ցուրտ օրերի ավարտը,

Մինչև գարնան գալը,

Մինչև ծաղիկների կրկին ծաղկելը,

Խնդրում եմ՝ մի փոքր էլ մնա այդտեղ,

Խնդրում եմ՝ մնա այդտեղ…

(Suga)

Դո՞ւ ես փոխվել,

Թե՞ ես,

Ատում եմ նույնիսկ այս րոպեն, որ անցնում է,

Կարծում եմ՝ երկուսս էլ փոխվել ենք,

Ինչպես այն բոլոր մարդիկ, որոնց ճանաչում ես:

Ատում եմ քեզ.

Լքել ես ինձ,

Բայց երբեք չեմ դադարել մտածել քո մասին…

Անկեղծ ասած կարոտում եմ քեզ,

Բայց հիմա կմոռանամ քեզ,

Քանի որ այդպես ավելի քիչ կտանջվեմ,

Քան երբ քեզ մեղադրեմ:

(Jin/Jimin)

Փորձում եմ ցավի մեջ գտնվելով

Քեզ արտաշնչել,

Ինչպես ծուխը, ինչպես սպիտակ ծուխը,

Ասում եմ, որ կմոռանամ քեզ,

Բայց իրականում՝ դեռ չեմ կարող թողնել քեզ:

ԿՐԿՆԵՐԳ

Փաթիլները թափվում են՝

Ավելի հեռանացնելով քեզ ինձնից,

Կարոտում եմ քեզ,

Կարոտում եմ քեզ,

Որքա՞ն պիտի սպասեմ,

Որքա՞ն գիշերներ պիտի արթուն անցկացնեմ,

Որպեսզի կարողանամ տեսնել քեզ,

Որպեսզի կարողնամ հանդիպել քեզ:

(V/ Jungkook)

Գիտես՝ լավագույն ընկերս ես,

Արևը նորից կծագի,

Ոչ մի խավար, ոչ մի եղանակ

Հավերժ չի տևի:

(Jimin/ J-Hope)

Թվում է՝ բալենու ծաղիկները ծաղկում են,

Ձմեռն ավարտվում է,

Կարոտում եմ քեզ,

Կարոտում եմ քեզ,

(Jungkook/ J-Hope)

Եթե մի փոքր էլ սպասեմ,

Եթե  մի քանի գիշեր էլ արթուն անցկացնեմ,

Կկարողանամ հանդիպել քեզ,

Կկարողանամ տեսնել քեզ:

(J-Hope/ Jin)

Մինչև ձմեռը կավարտվի,

Մինչև գարունը կգա նորից,

Մինչև ծաղիկները կծաղկեն կրկին,

Խնդրում եմ սպասիր ինձ…»

Կարդացեք նաև՝

PSY-ի «Gangnam Style»-ը հայերեն 

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն 

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Նետտայի «Toy»-ը հայերեն

Ադելի «Hello»-ն հայերեն

Rag’n’Bone Man-ի «Human»-ը հայերեն 

Ջասթին Թիմբերլեյքի «Mirrors»-ը հայերեն 

Imagine Dragons «Demons-ի հայերեն 

Սթրոմայի «Formidable»-ն հայերեն 

Maroon 5-ի «Girls Like You»-ն հայերեն 

Սելին Դիոնի «My Heart Will Go On»-ը հայերեն 

Էլթոն Ջոնի «Sorry Seems to Be the Hardest Word»-ը հայերեն

Էլլի Գոլդինգի «Love Me Like You Do»-ն հայերեն 

Coldplay-ի «Hymn For The Weekend»-ը հայերեն 

Դուա Լիպայի «New Rules»-ը հայերեն

Կամիլա Կաբելոյի «Havana»-ն հայերեն

Էդ Շիրանի «Perfect»-ը հայերեն 

Ալեսիա Քարայի «Scars To Your Beautiful»-ը հայերեն 

Էդ Շիրանի «Shape of You»-ն հայերեն 

 

 


Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ