BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով - VNews

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

BTS հարավկորեական բենդը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու ռեկորդային նորույթներով:

Քեյ-փոփի ալիքն այս օրերին ավելի է ուժեղանում աշխարհի տարբեր ծայրերում և դա մասամբ նաև BTS խմբի շնորհիվ է: Խումբը, որն առաջինն է ԱՄՆ-ում նման մեծ հաջողությունների հասնելու հարցում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխություն, Գրեմմի, Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն և այլն, այսօր՝ ապրիլի 12-ին, թողարկել է իր երկար սպասված 6-րդ մինի-ալբոմը:

Ալբոմը, որի անունն է «Map of the Soul: Persona», խմբի նոր կոնցեպտի ու ձայնասկավառակների շարքի`էռայի սկիզբն է հայտարարում և հիմնված է շվեյցարացի հոգեբան Կառլ Գուստավ Յունգի «Jung’s Map of the Soul» գրքի հիման վրա: Մինի-ալբոմն ընդգրկում է 7 երգ՝ այդ թվում նաև համագործակցություն Էդ Շիրանի (Make It Right երգը) և Հոլզիի հետ (Boy With Luv երգը): Վերջինս էլ՝ «Boy With Luv»-ը, հենց ալբոմի գլխավոր երգն է, որի առաջին թիզերը հրապարակվել էր ապրիլի 7-ին:

Երգի թողարկումից հետո Twitter-ի համաշխարհային թրենդների առաջին 5 հորիզոնականները միանգամից խմբի, ալբոմի ու երգի հետ կապված հեշթեգներն են զբաղեցրել:

Հիշեցնենք՝ դեռևս մարտին BTS-ը հայտարարել էր, որ երկրպագուները կարող են նախապես պատվիրել ձայնասկավառակը: Արդյունքում «Map of the Soul: Persona»-ի նախնական պատվերները ապրիլի 11-ի տվյալներով անցել են 3 մլն-ի սահմանը:

Նշենք նաև՝ ալբոմի ու սինգլի թողարկման հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, BTS-ը կլինի նաև ամերիկյանց հայտնի «Saturday Night Live» հաղորդման երաժշտական հյուրը. հաղորդումն այդ օրը կվարի դերասանուհի Էմմա Սթոունը: Սթոունի ու BTS-ի՝ «Saturday Night Live» հաղորդման թիզերը կարող եք դիտել այստեղ՝

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Կորեական փոփ երաժշտության 6 ամենահայտնի դեմքերը


Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Բրունո Մարսը, Էդ Շիրանն ու Քրիս Սթեփլթոնը ֆեմինիստական տեսահոլովակ են թողարկել

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Էդ Շիրանը նոր ալբոմ է թողարկում