fbpx

Բուդդան ասել է…

  • Եթե ինչ-որ մեկը մարտում հաղթի հազար հոգու, իսկ մյուսը հաղթի միայն ինքն իրեն, ապա հենց այս երկրորդն էլ կլինի ամենամեծ հաղթողն աշխարհում:

 

  • Կանգ մի առեք անցյալում, մի երազեք ապագայի մասին, կենտրոնացրեք ձեր մտքերը ներկայի վրա:

 

  • Դուք ինքներդ եք ձեր ուսուցիչը:

 

  • Կապիր քեզ բարու հետ, կապիր քեզ մարդկանցից միայն լավերի հետ:

 

  • Մի արա դիմացինին այն, ինչը կարող էր նաև քո տանջանքների պատճառը դառնալ:

 

  • Բոլորին բարին կամենալն է իսկական կրոնը:

 

  • Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Խաղաղություն կտարածի:

 

  • Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Գեղեցիկը ցույց կտա:

 

  • Ավելի լավ կլինի՝ հազարավոր բառերի փոխարեն գտնես այն մեկը, որը Ուրախություն կպարգևի:

 

  • Հայրը որդի է դառնում մյուս կյանքում, մայրը՝ կին, իսկ թշնամին՝ ընկեր. ամեն բան փոխվում է:

 

  • Ամենաանհրաժեշտ բանը սիրող սիրտն է:

 

  • Չկա, չի եղել ու չի լինի այնպիսի մարդ, որն արժանի է միայն պարսավանքի կամ միայն գովեստների:

 

  • Ատելությունը չի սպանում ատելությանը, սակայն ատելության բացակայությունը վերջ է դնում ատելությանը:

 

  • Քամուն հակառակ նետված չարը վերադառնում է փոշու պես:

 

  • Պետք չէ սեփական ուղին փնտրել երկնքում: Պետք է պարզապես նայել սեփական սրտի մեջ:

 

  • Բառերը ուժ ունեն և կարող են կործանել կամ բժշկել: Ճիշտ ու բարի բառերը կարող են փոխել մեր աշխարհը:

 

  • Ինչ-որ բան կորցնելու ամենաուղիղ ճանապարհը այդ բանից կառչելն է:

 

  • Մեզ ոչ ոք, բացի ինքներս մեզանից, փրկել չի կարող: Ոչ ոք չի կարող ու չի անի: Մենք ինքներս պիտի անցնենք մեր ճանապարհը:

 

  • Հազար մոմ կարելի է վառել մի մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես:

 

  • Փափուկ եղեք երիտասարդների հետ, հոգատար՝ տարեցների հետ, համբերատար՝ թույլերի և մոլորյալների հանդեպ: Ձեր կյանքում կամ եղել եք կամ դեռ կլինեք այդ կարգավիճակներից յուրաքանչյուրում:

 

  • Գոյության ամենակարևոր գաղտնիքը վախից ազատվելու մեջ է: Մի վախեցիր այն բանից, ինչ կարող է պատահել, քո ապագան դրանից ավելի լավը չի դառնա, իսկ ներկան կզրկվի խաղաղությունից:

 

  • Երեք բան կա, որ անհնար է թաքցնել՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:

 

  • Կարող եք ողջ տիեզերքում փնտրել այնպիսի մեկին, որն արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի, քան դուք, բայց երբեք չեք գտնի նման մարդ ոչ մի տեղ ու երբեք: Դուք, ինչպես ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սեփական սիրուն ու նվիրվածությանը:

 

  • Խաղաղությունը ձեր մեջ է, այլուր մի փնտրեք:

 

  • Երջանկությունը արտաքին աշխարհում տեղի ունեցող դեպքերի, իրադարձությունների հաջող դասավորությունը չէ, այն ձեր ուղեղի ներքին վիճակն է:

 

  • Երջանկության ուղի չկա: Երջանկությունը հենց ուղին է:

 

Կարդացեք նաև՝

Նելսոն Մանդելան ասել է…

Միխայել Հանեկեն ասում է…

Գյոթեն ասել է…

Ռոբինզոն Կրուզոն ասում է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Հուլիոս Կեսարն ասում է…

Կառլ Լագերֆելդն ասել է…

Ումբերտո Էկոն ասել է…

Թենեսի Ուիլյամսն ասել է…

Էդիթ Պիաֆ. իմ կյանքը [հատված ինքնակենսագրականից]

Գալյա Նովենցն ասել է…

Քրիստիան Բեյլն ասում է…

Էդվարդ Մունկն ասում է…

Ստենդալն ասել է…

Ջորջ Բայրոնն ասել է…

10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից [երջանկանալու ու երջանկացնելու արվեստը]

Ջիմ Ջարմուշն ասում է…

Քեյթ Մոս. մտքեր, լուսանկարներ

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ասում է…

Գուստավ Կլիմտն ասում է…

Անրի Վերնոյի «Մայրիկը» ասում է…