Բուժարար հալվե. [պատմությունը, օգտակար հատկությունները] - VNews

Բուժարար հալվե. [պատմությունը, օգտակար հատկությունները]

halveeee min - Բուժարար հալվե. [պատմությունը, օգտակար հատկությունները]

Դեռևս հնագույն ժամանակներից, մեր նախնիները հավատացել են, որ գոյություն ունեն այնպիսի  բույսեր, որոնք ի զորու են բուժել ցանկացած հիվանդություն, երկարաձգել կյանքը և նույնիսկ անմահություն պարգևել։ Հալվեի  բուժիչ հատկությունների մասին գրված է Հին Հնդկական Սուրբ գրքում, Էբեր եգիպտական մագաղաթում ու Աստվածաշնչում. դարեր անց՝ բժշկության զարգացմանը զուգընթաց, հալվեն ոչ միայն կչորցրեց իրեն վերագրվող բուժիչ հակությունները, այլև ամրապնդեց այդ պատկերացումները:

Առավել հայտնի է հալվեի «Վերա» (Aloe variegata) տեսակները։ Անգամ Քրիստափոր Կոլումբոսն է բարձր գնահատել հալվեի «Վերա» տեսակի բուժիչ հատկությունները։ Վերջինս գրել է. «Մարդու կյանքի համար անհրաժեշտ են չորս բույսեր` ցորենը, խաղողը, ձիթապտուղը և ալոէն»։

Իսկ հայ բժշկապետ Ա. Ամասիացին ասել է.

«Սապռը օժտված է չորացնող հատկությամբ։ Գլուխը մաքրում է ավելորդ հեղուկներից։ Օգնում է քթի վերքերի դեպքում, սրում տեսողությունը։ Գլխին քսելու դեպքում սպանում է ոջիլներին, կանխում է մազաթափությունը։ Մարմնին քսելու դեպքում կթեթևացնի ասթմայով ու շնչարգելությամբ տառապողների վիճակը։ Մաքրում է լյարդը, բացում խցանումները և օգնում է դեղնախտի դեպքում։ Ճիճվաթափ հատկություն ունի։ Բուժում է խոցերը։ Եթե օգտագործեն կարագի հետ, կբուժի էկզեման և կվերացնի չորությունը։ Բայց վնասակար է թութքի դեպքում։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է բուսախեժը։ Գեղիանոսն ասում է, որ հալվեն տարրալուծում է դեղին մաղձը։ Դիոսկորիդիսն ասում է, որ եթե 1,5 գրամ հալվեի հյութը տաք ջրով խմեն, կթուլացնի փորը և կմաքրի ստամոքսը։ Եթե 6 գրամ քամեն, կդադարեցնի կոկորդի արյունահոսությունը։ Հալվեն կօգնի դեղնախտով հիվանդին, եթե խառնեն մեղրի հետ և ուտեն, կտարրալուծի դեղին մաղձը։ Բուժում է այն խոցերը, որոնք առաջանում են կնոջ և տղամարդու սեռական օրգանների վրա։ Դիոսկորիդիան ասում է նաև, որ եթե երեք օրվա ընթացքում օրական 4,5 գրամ հալվե ուտեն, երեք օր ընդմիջում տան և նորից երեք օր ուտեն, կբուժի արմատացած էկզեման։ Մասուրճուեն ասում է, որ հալվեն բացում է խցանումները, ամրացնում է լյարդը, տաքացնում և ամրացնում է ստամոքսը, օրգանիզմից դուրս է հանում գազերը, սրում է միտքը։ Շատ օգտակար է ոսկրացավի և հոդացավի դեպքում։ Հալվեն ստամոքսի լավագույն դեղամիջոցներից է, հանգստացնում է ցավերը, բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը»…

Հալվեի  բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին աշխարհում` Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, Խեթեր, Ուրարտու, մեր օրերին` ամենուր։ Ասում են՝ բույսը մշակել են արքայական դղյակների մուտքերի մոտ, քանի որ, ըստ հավատալիքի, այն պաշտպանում էր ցանկացած անախորժություններից։ Հալվեի հյութով հազարամյակներ շարունակ բուժել են զինվորների մահաբեր վերքերը։ Որպես դեղամիջոց` լայնորեն կիրառվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Արաբները հալվեն անվանել են դառնահամ հյութ ունեցող բույս։  Հայերենում անվանվում է նաև սապռ, գիտական գրականության մեջ ջերմային մշակման ենթարկված հալվեի տերևի հյութն անվանում են «Սաբուր»։

9550f8360bccd01cc1ed38cb791bb865 e1605859957589 - Բուժարար հալվե. [պատմությունը, օգտակար հատկությունները]

Արտաքին կիրառման դեպքում…

  •  Նվազեցնում է կնճիռները,
  • Բուժում է պզուկներն ու էկզեման,
  • Օգնում է խոցերի դեպքում,
  • Բուժում է վերքերը,
  •  Թեթևացնում է արևայրուքը,
  • Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը,
  •  Խոնավեցնում է մաշկը,
  • Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը,
  • . Անցկացնում է քերծվածքները։

Ներքին կիրառման դեպքում…

  • Կարգավորում է արյան շաքարը,
  • Ամրացնում է սիրտը,
  • Խթանում է միզուղիների առողջությունը,
  • Օգնում է մարսողությանը,
  • Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում,
  • Բարելավում է լնդերի առողջությունը,
  • Ամրացնում է իմունային համակարգը,
  •  Օգնում է քաղցկեղով հիվանդությունների դեպքում,
  •  Նվազեցնում է բորբոքումները։

 

Տես նաև՝