Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը - VNews

Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

нама - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Միխայիլ Բուլգակովը հաճախ ասել է, որ պետք է երեք անգամ ամուսնանա: Նրան նման խորհուրդ տվել էր Տոլստոյը, որը պնդում էր, թե գրական հաջողության բանալին եռակի ամուսնության մեջ է: Բուլգակովը հիշում է, որ այդ մասին իրեն նաև Կիևում մի գուշակ է ասել։ Այսպիսով Ելենա Նյուրնբերգը, դարձավ ոչ միայն գրողի երրորդ կինը, այլև Մարգարիտայի գլխավոր նախատիպը «Վարպետն ու Մարգարիտան» վեպում,  և ինչպես ասում էին երկուսն էլ՝ իրենց միությունը կանխորոշված էր վերևից…

Միխայիլ Բուլգակովը և նրա կյանքի անձնվեր կանայք

Միխայիլ Բուլգակովը շատ հետաքրքրիր սովորություններ ուներ: Դրանցից մեկը մարդկանց զննելն էր: Դրա համար նա սիրում էր գնալ ռեստորաններ և երկար նայել մարդկանց, փորձում էր հասկանալ, թե ով է նա,  ինչով է զբաղվում սովորական կյանքում: Նրա շրջապատի մոտ այնպիսի տպավորություն էր, որ Բուլգակովը կարողանում է ներսից տեսնել մարդկան: Երբ Բուլգակովը առաջին անգամ հանդիպեց Ելենա Շիլովսկայային, նա առաջին հայացքից հասկացավ, որ այդ կինը իր ճակատագիրն է: 1932 թվականի հոկտեմբերի 4-ին նրանք դարձան օրինական ամուսիններ, բայց զույգը ստիպված էր կառուցել իր երջանկությունը ուրիշների դժբախտության վրա:

Նախքան Ելենայի հետ հանդիպելը, Բուլգակովը արդեն երկու անգամ ամուսնացել էր:

Տատյանա Լապպան դարձավ նրա առաջին ընտրյալը: Աղջիկը պատրաստ էր լույս աշխարհ բերել գրողի ժառանգին, բայց նա պատրաստ չէր հայրության ու պնդում էր ընդհատել: Ցավոք, հանուն ամուսնու զոհաբերությունները չեն սահմանափակվել ընդհատված հղիությամբ: Տատյանան նրա հետ շատ բարդ ճանապարհ անցավ. Ռազմական բժիշկ աշխատելու ժամանակները, մորֆինից կախվածության և անհավատալի աղքատության ժամանակներ էին: 1924 թվականի ապրիլին զույգը բաժանվեց, քանի որ գրողը անձնատուր եղավ նոր կրքի ՝ ի դեմս Լյուբով Բելոզերսկայայի:

1508132816 lappa - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Երբ նրանք ամուսնացան, թափառում էին տարբեր վարձակալած բնակարաններում, մինչև վերջապես բնակություն հաստատեցին «Большая Пироговская» փողոցի վրա ՝ Ռեշետնիկով վաճառականների առանձնատանը: Բուլգակովը  կնոջը անվանում էր ՝ Լյուբինկա և սիրելի Լյուբանին, իսկ նա նրան ՝ Մակա: Գրողն իր համար մականուն է հորինել ՝ մանկության մի բանաստեղծություն մի չար կապիկ կար, ով ուներ երեք որդի ՝ Միկա, Մակա և Միկուհա: Լյուբանիան, ինչպես իր նախորդը, օգնում էր իր հանճարին ստեղծագործել, բայց կամաց-կամաց ամուսինների միջև զգացմունքները սկսեցին մարել (առանց Ելենա Շիլովսկայայի օգնության): 1932-ի հոկտեմբերին նրանք որոշեցին բաժանվել:
Lyubov Biełozierska - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Ելենա. Բուլգակովի վերջին սերը.Վարպետի Մարգարիտան

Ելենա Սերգեևնա Նյուրնբերգը ծնվել է 1893 թվականին Ռիգայում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա ծնողների հետ մեկնում է Մոսկվա: 1918-ին նշանվում է Յուրի Նեյոլովի հետ: Սակայն 2 տարի անց նրանք բաժանվում են: Իսկ պատճառը Յուրիի շտաբի պետն էր՝ Եվգենի Շիլովը,  ով չնայած պատվախնդիր մարդ էր, բայց  այս հարցում թույլ գտնվեց. Նա աչք փակեց սկզբունքների վրա և Ելենա Սերգեևնային տարավ ընտանիքից:

Елена Шиловская в 1928 году - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

 

1920 թվականին Ելենան և Եվգենին ամուսնանում են։

Մեկ տարի անց նրանք  որդի են ունենում, որին հոր պատվին կոչում են Եվգենի, իսկ հինգ տարի անց ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան ՝ Սերգեյը: Ավաղ, Շիլովսկայան գոհ չէր իր սիրող ամուսնուց, երեխաներից կամ հարստությունից: Նա հաճախ էր նամակներ գրում քրոջը, որտեղ նա պատմում էր հոգեկան տառապանքների ու ձանձրույթի մասին: Ամուսինը գրեթե ամբողջ ժամանակ աշխատանքի էր, դայակը զբաղում էր երեխաների հետ, տնային տնտեսուհին ղեկավարում էր տան գործերը, իսկ Ելենան չգիտեր՝ ինչպես ժամանակն անցկացներ: Հանգիստ ընտանեկան կյանքը նրան ճնշում էր և  խելագարության հասցնում։ Նա ուզում էր ավելին: Կամ գուցե վարքագիծն ինքնին տանում էր կնոջը դեպի իր «Վարպետը»։

Ելենա Շիլովսկայան սկսեց հետաքրքրվել Բուլգակովով ՝ ««Роковые яйца» և «Белая гвардия» կարդալուց հետո:
1929-ի փետրվարին ընկերները նրան հրավիրրում են երեկույթի, որին չէր ցանկանում գնալ: Բայց երբ հրավիրյալների ցուցակում տեսավ գրողի անունը, մտափոխվեց: Այնտեղ նրանք հանդիպեցին: Ավելի ուշ Շիլովսկայան խոստովանել է, որ իր համար դա անսովոր «արագ սեր էր ամբողջ կյանքի համար»: Պարզվեց զգացմունքները փոխադարձ էին, չնայած սկզբում նորաստեղծ ծանոթները փորձում էին պարզապես ընկերներ լինել: Մի անգամ, երբ Բուլգակովը շատ քիչ կանխավճար է ստանում,  զանգահարում է Ելենա Սերգեևնային իր հետ մի բաժակ գարեջուր խմելու, խորտիկներից միայն խաշած ձու կար սեղանին: Այդ ժամանակ Ելենան հասկացավ, որ այս մարդու կողքին իրեն բոլորովին այլ կյանք է սպասվում, նա ստիպված կլինի մոռանալ ֆրանսիական օծանելիքների և խավիարով սենդվիչների մասին: Բայց դա բոլորովին չէր վախեցնում Շիլովսկայային, նա հետաքրքրված էր ու երջանիկ:
Շիլովսկու հետ հարաբերությունների խզումը հեշտ չէր Ելենայի համար…
…ամուսինը ազնվական մարդ էր և խելագարի պես սիրում էր նրան: Մի որոշ ժամանակ նա նույնիսկ ցանկանում էր հրաժարվել Բուլգակովի հետ շփվելուց ՝ խոստանալով, որ չի ընդունի նրանից ոչ մի նամակ, զանգի դեպքում չի պատասխանի հեռախոսին և միայնակ փողոց դուրս չի գա, որպեսզի պատահաբար չհանդիպի նրա հետ:
Բաժանումը տևեց 20 երկար ամիսներ: Բայց երբ նրանք նորից բախվեցին միմյանց, գրողը նրան ասաց.

«Ես չեմ կարող ապրել առանց քեզ:Խոսք տուր ինձ, որ ես կմեռնեմ քո գրկում»:

Ելենան խոստացավ կատարել խնդրանքը, չնայած այդ պահին դա շատ հեռու էր թվում իրականությունից. Բուլգակովն այդ ժամանակ նույնիսկ քառասուն տարեկան չէր: Նույն օրը Շիլովսկայան ամուսնուն խնդրեց իրեն բաց թողնել:
86. Елена Нюренберг — Михаил Булгаков 960x761 - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը

Ելենան և Բուլգակովը ամուսնանում են։

Շուտով Բուլգակովը սկսում է անդադար հիշեցնել Ելենային իրեն տված խոստում։ 1939 թ.-ին նա ընկերների շրջապատում անդադար իր մահվան թեման էր բարձրացնում։ Սովորաբար  բոլորը դա որպես կատակ էին ընդունում, քանի որ գրողը առողջ էր ու էներգիայով:
Բայց այդ նույն թվին, Բուլգակովը  հիվանդացավ նեֆրոսկլերոզով (պաթոլոգիոն վիճակ, որի ժամանակ երիկամի հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, իսկ ինքը՝ երիկամը փոքրանում է չափսերով («կնճռոտվում է»), այդ ժամանակ երիկամի ֆունկցիաները խանգարվում են մինչև ամբողջովին երիկամների լրիվ աշխատանքի խաթարվելը): Բնականաբար, որպես բժիշկ, նա հիանալի հասկանում էր, թե ինչպիսի ավարտ է իրեն սպասվում, ավելին ՝ Մոսկվայի լավագույն բժիշկները հաստատեցին նրա վախերը: Այնուամենայնիվ, կինը փորձում էր հանգստացնել ամուսնուն և հույս ներշնչել նրան, որ նա կարող է հաղթահարել հիվանդությունը, քանի որ Բուլգակովը շատ էր սիրում կյանքը և չէր ուզում մահանալ:

«Որպեսզի իմանան, որպեսզի իմանան»

Բուլգակովն արդեն չէր կարողնում շարժվել, նա ստիպված էր  թելադրել Շիլովսկայային «Վարպետն ու Մարգարիտան»: Իսկ կյանքի վերջին օրերին Բուլգակովը գրեթե կորցրեց խոսելու ունակությունը: Մահից մի քանի օր առաջ, երբ Ելենան նստած էր գրողի մահճակալի գլխավերևում, ամուսինը հասկացրեց, որ իրեն ինչ-որ բան է պետք: Նա առաջարկեց դեղեր, ջուր, իսկ հետո կռահեց, որ ամուսինը խնդրում է «Վարպետն ու Մարգարիտան»: Երբ նրանք միմյանց հասկացան, Միխայիլ Աֆանասևիչը շատ ուրախացավ և մեծ դժվարությամբ արտասանեց հազիվ հասկանալիը. «Որպեսի իմանան, որպեսզի իմանան»:
Շիլովսկայան ամեն ինչ արեց, որպեսզի ամուսնու այս և նախկինում չթողարկված այլ աշխատանքները լույս տեսնեն: Բուլգակովի մահից հետո նա անձամբ գրեց Ստալինին, բայց իրավիճակը չփոխվեց: «Վարպետն ու Մարգարիտան» վեպը լույս է տեսել միայն այրու յոթերորդ փորձից հետո: Նա ուրախ էր, քանի որ վախենում էր մահանալ ՝ չկատարելով ամուսնու ցանկությունները: Ելենա Բուլգակովան 30 տարի ապրել է ամուսնու մահից հետո և թաղվել նրա կողքին ՝ «Новодевичье» գերեզմանատանը:
mikhail bulgakov 06 - Միխայիլ Բուլգակովի կանայք և մեծագույն սերը
աղբյուր՝ aif.ru, pressa.tv