Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Բըրդի՝ «People Help the People»/«Մարդի՜կ, օգնե՛ք մարդկանց»

ՏՈՒՆ 1

Միայն Աստծուն է հայտնի՝ ինչ են թաքցնում այդ թույլ ու հարբած սրտերը:

Կարծում եմ՝ նա համբուրել է աղջիկներին ու ստիպել նրանց արտասվել՝

Այդ քարե դեմքով դժբախտ թագուհիներին…

Միայն Աստծուն է հայտնի՝ ինչ են թաքցնում այդ հոգնած և ներքև նայող աչքերը:

Լռակյաց հրեշտակների կրակե ամբոխները,

Որ սեր են տալիս՝ փոխարենը չստանալով ոչինչ:

ԿՐԿՆԵՐԳ

Մարդի՜կ, օգնե՛ք մարդկանց,

Եվ, եթե կարոտում ես տունդ, ձեռքդ տո՜ւր, կբռնեմ…

Մարդի՜կ, օգնե՛ք մարդկանց,

Եվ այլևս ոչ մի բան չի կարողանա կործանել Ձեզ:

Օ՜հ, ու եթե խելք ունենայի,

Եթե միայն խելք ունենայի,

Կլինեի քարի պես սառը և հարուստ այն հիմարների պես,

Որ երես են թեքել բոլոր բարի սրտերից:

ՏՈՒՆ 2

Միայն Աստված գիտի՝ ինչ է թաքնված այս համարյա աննշան աշխարհում՝

Արցունքների հետևում և ստերի մեջ

Դանդաղ մեռնող հազարավոր մայրամուտներ են…

Միայն Աստված գիտի՝ ինչ են թաքցնում այս թույլ ու հարբած սրտերը:

Կարծում եմ՝ դուռը մենակությունն է թակում.

Ոչ ոք չպետք է միայնակ լինի կամ խորտակվի: 

ԿՐԿՆԵՐԳ

Մարդի՜կ, օգնե՛ք մարդկանց,

Եվ, եթե կարոտում ես տունդ, ձեռքդ տո՜ւր, կբռնեմ…

Մարդի՜կ, օգնե՛ք մարդկանց,

Եվ այլևս ոչ մի բան չի կարողանա կործանել Ձեզ:

Օ՜հ, ու եթե խելք ունենայի,

Եթե միայն խելք ունենայի,

Կլինեի քարի պես սառը և հարուստ այն հիմարների պես,

Որ երես են թեքել բոլոր բարի սրտերից:

Թարգմանությունը՝ VNews-ի 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

«Հասկանանք լսածը» ամբողջ շարքը՝ այստեղ

 


Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”