Քամերոն Դիաս. 15 փաստ 45ամյա դերասանուհու մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քամերոն Դիաս. 15 փաստ 45ամյա դերասանուհու մասին

1972թ.-ի օգոստոսի 30-ին ծնվել է ամերիկացի (նախկին) մոդել, պրոդյուսեր ու դերասանուհի Քամերոն Դիասը: Իր առաջին դերը ստանձնելիս` դերասանուհին նույնիսկ գաղափար չուներ դերասանության մասին, բայց այսօր արի ու տես, որ նա աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է:  Այսօր այս գեղեցիկ ու հումորի լավ զգացողություն ունեցող դերասանուհին դառնում է 45 տարեկան, սակայն նրա հմայքը դեռ ծաղկում է: Քամերոն Դիասի ծննդյան կապակցությամբ ՎիվառոՆյուզը շնորհավորում է նրան ու ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ աշխարհահռչակ դերասանուհու մասին:

1. Նրա ամբողջական անունն է Քամերոն Միշել Դիաս: Նա մեծացել է Կալիֆորնիայում, ու հաճախել տեղի պոլիտեխնիկ ավագ դպրոցը: Սնուփ Դոգը միևնույն ժամանակ նույնպես հաճախել է այդ դպրոց: Ռեփերն ասում է, որ Դիասը թեթև բնավորություն ուներ: 

2. Նախքան դերասանուհի դառնալը, նա մոդել է եղել ու նկարահանվել է նաև  Coca Cola-ի գովազդում:

3. 16 տարեկանում Քամերոնը մոդելային կարիերայի պատճառով հեռացել է տանից ու 5 տարի ապրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ճապոնիան, Ավստրալիան, Մեքսիկան, Մարոկոն և Փարիզը:
4. Նա այն քիչ դերասանուհիներից է, որին առանց աշխատանքային փորձի ընտրել են մեծ կինոյում գլխավոր դեր տանելու համար: Նա սկսել է դերասանական դասերի գնալ «Դիմակը» ֆիլմի համար գլխավոր դերասանուհի ընտրվելուց հետո: Այդ ֆիլմը 1994թ.-ին ամենաշատ վաստակած ֆիլմերից մեկն էր:
5. Նա իր մոտ ընկերուհի Դրյու Բերիմորի հարսնաքույրն է եղել, երբ վերջինս ամուսնանում էր Ուիլ Քոփելմանի հետ:
6. 2003թ.-ին Ջոն Ռութեր անունով լուսանկարչի դեմ գործ է հարուցվել՝ Դիասին 1992թ.-ի մերկ լուսանկարներով սպառնալու համար:
7. Քամերոն Դիասն ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության խանգարում ունի: Ինչը նշանակում է, որ նա չի կարողանում ուշադրությունը երկար մի բանի վրա կենտրոնացնել:
8. Նա սիրում է էքստրիմ սպորտով զբաղվել ու մի անգամ սերֆինգով զբաղվելիս կոտրել է քիթը: 2006թ-ին նա ստիպված է եղել վիրահատել այն:
9. 2003թ.-ին նա դարձել է Հոլիվուդի երրորդ դերասանուհին, որ ընդամենը մեկ ֆիլմում խաղալու համար վաստակել է 20մլն դոլար: Այդ ֆիլմն էր «Չարլիի հրեշտակները»:
10. Քամերոն Դիասը մոտավորապես 4 տարի հանդիպել է Ջասթին Թիմբերլեյքի հետ, բայց զույգը բաժանվել է 2007թ.-ին: 2011 թվականին նրանք միասին հանդես եկան «Վատ ուսուցիչներ» ֆիլմում, ու ըստ Դիասի դա նորմալ էր, քանի որ նրանք ընկերներ էին մնացել:
11. Նա նաև հանդիպել է դերասան Մեթ Դիլոնի, դերասան ու երաժիշտ Ջարեդ Լետոյի ու բեյսբոլի աստղ Ալեք Ռոդրիգեսի հետ:
12. Դերասանուհին հնչյունավորել է «Շրեկ» մուլտֆիլմի «գեղեցկուհի» արքայադուստր Ֆիոնային:
13. 2013թ.-ին նա ճանաչվել էր Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող դերասանուհի:
14. Քամերոն Դիասը տանել չի կարողանում Մրայա Քերիի երաժշտական ոճը: Մի անգամ նա ասել է. «Եթե ուզում ես տանջել ինձ, ապա կապիր ինձ աթոռին ու նրա երգերը միացրու»: 
15. Հանդիսատեսն արդեն 3 տարի է, ինչ չի տեսել Դիասին մեծ էկրանին: Նրա վերջին ֆիլմն է եղել “Annie”-ն, որը թողարկվել էր 2014թ.-ին:


Քանի՞ ռեկորդ է սահմանել Մրայա Քերիի ամանորյա երգը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Արիանա Գրանդեն, Լանա Դել Ռեյը և Մայլի Սայրուսը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի կատարողներն են

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Թողարկվել են «Չառլիի հրեշտակները» ֆիլմի ռիմեյքի առաջին կադրերը

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Հին ու բարի Coca Cola-ն

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Հայազգի Լիանա Շահնազարյանը դատի է տվել Մրայա Քերիին ու իր մենեջերին

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց

Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You»-ն հայերեն թարգմանությամբ

Billboard-ը հայտարարել 2018-ի հիթերը, երգիչներին ու ալբոմները