Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն - VNews

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Capital Cities. «Safe And Sound»/ «Ապահով և հանգիստ»

ՏՈՒՆ 1

Կարող եմ ոգեշնչել քեզ,

Կարող եմ ցույց տալ այն, ինչ ուզում ես տեսնել

Եվ տանել քեզ այնտեղ, որտեղ ուզում ես լինել:

Դու կարող ես լինել իմ հաջողությունը,

Նույնիսկ երբ երկինքը փուլ է գալիս,

Գիտեմ, որ մենք կլինենք ապահով և հանգիստ:

ՏՈՒՆ 2

Կարող եմ լցնել բաժակդ,

Գիտես՝ իմ գետը չի գոլորշիանա,

Այս աշխարհն էլ դեռ կգնահատի:

Կարող ես հաջողությունս լինել,

Նույնիսկ մռայլության փոթորիկում,

Գիտեմ՝ մենք կլինենք ապահով և հանգիստ:

ԿՐԿՆԵՐԳ

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Չնահանջես, մենք ապահով ենք ու հանգիստ:

ՏՈՒՆ 3

Կարող եմ սերս ցույց տալ,

Առեղծվածի ուժգին ալիքի մեջ

Դու դեռ կկանգնես իմ կողքին:

Կարող ես լինել իմ հաջողությունը,

Նույնիսկ երբ 6 ոտնաչափ հողի տակ լինենք,

Մենք ապահաով ենք ու հանգիստ:

ԿՐԿՆԵՐԳ

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Չնահանջես, մենք ապահով ենք ու հանգիստ:

ՏՈՒՆ 1 (2X)

Կարող եմ ոգեշնչել քեզ,

Կարող եմ ցույց տալ այն, ինչ ուզում ես տեսնել

Եվ տանել քեզ այնտեղ, որտեղ ուզում ես լինել:

Դու կարող ես լինել իմ հաջողությունը,

Նույնիսկ երբ երկինքը փուլ է գալիս,

Գիտեմ, որ մենք կլինենք ապահով և հանգիստ:

ԿՐԿՆԵՐԳ

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Մենք ապահով ենք ու հանգիստ,

Չնահանջես, մենք ապահով ենք ու հանգիստ:

«Safe and sound» արտահայտությունը համարժեք է հայերեն «ողջ և առողջ» արտահայտությանը, սակայն այս երգը թարգմանելիս այն օգտագործելն այդքան էլ նպատակահարմար չէր: