fbpx

Capital Cities-ի Sebu-ն Հայաստանում՝ համերգով

Այսօր Հայաստանում Սեպուհ Սիմոնյանին (Sebu) առավելապես գիտեն Սիրուշոյի հետ դուետի շնորհիվ: Vuy Aman-ն այս ամառվա գլխավոր հիթն էր:

Բրուտալ արտաքինով, երկար մորուքով, ռոքային հագուկապով և նուրբ ու զգացմունքային ձայնով երգիչը սակայն բավական լուրջ երաժշտական կարիերա ունի ԱՄՆ-ում: Ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը Լոս Անջելեսում ձևավորված Capital Cities ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկն է:

Սեպուհը ծնվել է 1978 թ. Հալեպում: 1985 թ. քաղաքացիական պատերազմի պատճառով նա ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես:

Երաժշտական գործունեությունը

Սեպուհ Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցել է դեռ 15 տարեկանում։ 2004 թվականին նա՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ ձևավորում են “Aviatic” ռոք խումբը։

Ռայան Մերչենթի հետ հանդիպումը 2008 թ. ճակատագրական էր Սեպուհի համար: Նրանք նախ աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար: Իսկ արդեն 2010 թվականին որոշում են ձևավորվել ինդի փոփ ոճ ունեցող դուետ  “Capital Cities” անվամբ:

Խումբն այսօր բավական սիրված և ճանաչված է աշխարհում: Նրանց յուրաքանչյուր տեսահոլովակ սպասված է և ունենում է միլիոնավոր դիտումներ:

Անձնական կյանքը

Սեպուհն ամուսնացած է և ունի երկու որդի: Ավագ որդին ծնվել է 2014 թ. և մկրտվել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Կրտսեր որդին ծնվել է 2017 թ. գարնանը:

Սեպուհն արդեն երկար տարիներ մորուք է պահում: 2014 թ. Rolling Stones ամսագիրը նրա մորուքն անվանել է լավագույնը, ամենագեղեցիկը և «ճոխ ու Ռասպուտինանման»: Երբ երգչին հարցնում են՝ ինչու չի սափրվում, նա սովորաբար պատասխանում է. «Ես այնքա՜ն ալարկոտ եմ»:

Sebu-ն ու Հայաստանը

Սեպուհը ցեղասպանության թեմայով երգ ունի, որը կատարում է Soseh-ի, A.Chilla-ի և Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

Այս տարի նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենա Սեպուհը՝ “VIZA” ռոք բենդի (որի պրոդյուսերն է Սերժ Թանկյանը) և Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

Այնպես որ բոլորս կարող ենք վայելել համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի կատարումները հենց Հայաստանում:


10 փաստ Սիրուշոյի մասին, որ գուցե չգիտեք

Capital Cities-ը Գյումրիում

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Սիրուշոն համագործակցում է Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի պրոդյուսերի հետ

Միք Ջագերը սրտի վիրահատության է պատրաստվում

«Սպիտակ» ֆիլմը հաղթել է “17 мгновений” ռուսական կինոփառատոնում

Սիրուշոն DIAFA միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր

Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

2018-ի՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող երաժիշտներն ըստ Forbes-ի

Սիրուշո. Erotas-ը հայերեն [հունարենից]

Սիրուշոն թողարկել է «Pregomesh»-ի ռեմիքս տարբերակի տեսահոլովակը

Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող 10 հայ աստղերը