Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Գուցե հիշում եք նախորդ տարվա մեր անդրադարձը «Երբ խաղում են արձանները» շարքին՝ դե այն, որտեղ Սասունցի Դավիթը թենիս է խաղում, Իսահակյանը՝ գոլֆ և սա միայն սկիզբն է: Հենց այս շարքի հեղինակի հետ էլ զրուցել է VNews-ը:
«Երբ խաղում են արձանները» շարքի հեղինակն է 24-ամյա դիզայներ Հարություն Այնտապյանը, որի իրական մասնագիտությունն այդքան էլ կապ չունի դիզայնի հետ. Հարությունը պատմաբան է:
-Մասնագիտությամբ պատմաբան եմ, սակայն այդ մասնագիտությամբ չեմ աշխատել: Դեռ դպրոցական տարիքից սիրել եմ նկարներ պատրաստել՝ սիրողական մակարդակի, այնուհետև, խորանալով այդ ամենի մեջ, ինձ համար բացահայտեցի դիզայների մասնագիտությունը ու ինքնակրթությամբ զբաղվելուց հետո հիմա զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։ Առաջին մասնագիտությանս պատճառով ինձ նաև ասում են պատմաբան դիզայներ:
Շարքը ստեղծելու համար գուցե հիմք դարձավ այն փաստը, որ Հարությունը շատ է սիրում սպորտի տարբեր տեսակները՝ հատկապես ֆուտբոլը, ինչով էլ երբեմն զբաղվում է ազատ ժամանակ: Սակայն միայն սպորտի սիրահար լինելը բավական չէ. պետք է ունենալ նաև վառ երևակայություն:
-Մի անգամ Վարդան Մամիկոնյանի արձանին նայելիս պատկերացնում էի, որ զորավարը գնդակ է նետում բասկետբոլի զամբյուղը: Հենց այդ պահից արդեն սկսեցի մտածել ու պատկերացնել, թե մյուս արձաններն «ի՞նչ սպորտով կարող են զբաղվել»: Այդպես ծնվեց այս ֆոտոշարքի միտքը:
-Առաջին անգամ այս ֆոտոշարքով կիսվել եմ իմ ֆեյսբուքյան ընկերների հետ, այնուհետև այն մեծ տարածում գտավ տարբեր սոցիալական կայքերում, շատ դրական արձագանքներ եղան: Ինքս շատ էի ոգևորվել, որ մարդկանց կարողացել եմ ժպիտ պարգևել։ Ապագայում, կարծում եմ, նման նոր ֆոտոշարքեր կրկին կպատրաստեմ:
Այսօր արդեն Հարությունը «դուրս է եկել Հայաստանի սահմաններից» ու շարքը համալրել նոր՝ այլ երկրներում գտնվող հայտնի արձանների ու «դրանց սիրելի» սպորտաձևերով. Կեսարը սեղանի թենիս է խաղում, Մտածողը՝ շախմատ, իսկ Նապոլեոն Բոնապարտը՝ հոքեյ: Ամբողջական ֆոտոշարքը կարող եք գտնել այստեղ՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո