Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում - VNews

Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում

sgsgadgdg - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում

Այսօր արվեստն ունի հարյուրավոր ճյուղեր ու դրանք արտահայտելու հազարավոր միջոցներ, այնպես որ, տաղանդավոր մարդկանց համար իրենց հատուկ բնագավառում դրսևորվելն այդ առումով խնդիր չէ: Մեր «Ճանաչենք նրանց» երիտասարդական շարքի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայ երիտասարդներին ու նրանց տաղանդը, որի մասին կարծում ենք, պետք է իմանալ:

Այս անգամ շարքի հերոսը Ազա Փաշինյանն է: 21 ամյա նկարչուհու համար կտավ է հանդիսանում իր սեփական մարմինը: Աղջիկը տարբեր հնարքների միջոցով տեսողական պատրանքներ է ստեղծում ու դրանցով կիսվում իր Instagram-յան էջում:

-Երբ երկու տարի առաջ սկսեցի զբաղվել դիմահարդարմամբ, հասկացա, որ այն, ինչ անում եմ ամբողջովին չի բավականացնում ինձ: Ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ ինչո՞ւ չստեղծել մի բան, որը և՛ ինձ իսկապես դուր կգա, և՛ կգրավի մարդկանց: Այդպես սկսեցի զբաղվել տեսողական պատրանքներ ստեղծելու արվեստով:Ստեղծում եմ նաև փոխակերպումներ: Արդեն արել եմ Մոնա Լիզայի, Նիկի Մինաժի, Սիրուշոյի, Ֆրիդա Կալոյի և իհարկե մեր տաղանդավոր դերասան Մկրտիչ Արզումանյանի փոխակերպումը: 

20180725 230703 960x1601 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծումIMG 20180929 214827 025 960x960 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում

Ազան մեզ պատմեց, թե աշխատանքներն անելու համար ինչն է ոգեշնչում իրեն:

-Ֆանտաստիկ ֆիլմեր եմ սիրում դիտել: Այնտեղ հանդիպող կերպարները, միջավայրը և իրադարձությունները ինձ համար շատ հետաքրքիր են ու նաև մոտ իրականությանը, քանի որ աշխարհը փոփոխվում է հսկայական արագությամբ և այն, ինչ ստեղծվում է ժամանակի ընթացքում իրականություն է դառնում։ Կարծում եմ հենց այդ ֆիլմերն են իմ ոգեշնչման աղբյուրը։

IMG 20180616 221130 384 960x1200 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում

Նրա խոսքով Հայաստանում նման տեսողական պատրանք ստեղծնելն այդքան էլ տարածված չէ, սակայն նա շարունակելու է սովորել ու ստեղծագործել:

-Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել և ասել, թե ինչ պլաններ ունեմ ապագայի համար որպես տեսողական պատրանքներ ստեղծող նկարչուհի: Չնայած հիմա անում եմ մի բան որը ինձ եկամուտ չի բերում, բայց անում եմ դա մեծ սիրով ու ոգևորությամբ, քանի որ այն հոգեհարազատ է ինձ: Կարծում եմ ամեն ինչ իր ժամանակին կլինի: 

20180522 163359 960x1533 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում20181030 201604 960x1502 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծումAza1.11.1 960x1706 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծումIMG 20180917 221524 196 960x1173 - Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում

 


Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Օրվա տերմինը. Ֆովիզմ

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Խիստ մշակութային ռեկորդներ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]