Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Chanel № 5-ն առաջին անգամ ներկայացավ 1921 թվականի մայիսի 5-ին: Օծանելիքը թեև անտեսանելի, սակայն անմոռանալի ու չափազանց կարևոր մաս է կազմում նորաձևության մեջ: Կոկո Շանելն ասում էր՝ «այն տեղեկացնում է, թե երբ է կինը գալիս և հիշեցնում է կնոջ մասին, երբ նա գնում է»: 5 թիվը խորհրդանշական էր Շանելի համար, Կոկոն վստահ էր, որ այն նրան հաջողություն է բերում, և իրոք, 1921-ից ի վեր այս բուրմունքը համարվում է ամենապահանջվածներից մեկը:

Chanel № 5. լավագույն գովազդները

Հայտնի լոգոտիպն ու օծանելիքի ուղղանկյուն տարան վերջին հարյուրամյակի ընթացքում մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Իսկ գովազդային հոլովակներն իրենց որակով և էսթետիկայով չեն զիջում հոլիվուդյան ֆիլմերին. չէ՞ որ դրանց վրա աշխատում են մեծ ճանաչում ունեցող ռեժիորները, դե իսկ հանրային դեմքերի համար իսկական պատիվ է Chanel № 5-ը ներկայացնելը: Վերհիշենք սիրված օծանելիքի լավագույն գովազդային արշավները:

1921 թվական. հենց նա՝ Շանելը

Կոկոն հայտնի սովորություն ուներ. նա հրավիրում էր կանանց մասնավոր խնջույքների և բառացի պարուրում նրանց բոլորին իր սիրելի բուրմունքով: 1921 թվականին Սեմ անունով մի նկարչի ուշադրությունը գրավեց օծանելիքի ուղղանկյուն տարան և նա ստեղծեց Chanel № 5-ի ամենահին գովազդը: Այդտեղ պատկերված էր հենց ինքը՝ Կոկոն, որը հիացած նայում էր օծանելիքին: 

1933 թվական. կրկին Կոկո

Այս գովազդը հայտնվեց «Harper’s Bazaar»-ի էջերին, գլխավոր հերոսուհին Կոկո Շանելն էր:

«Այս բույրը նման չէ իր նախորդներին: Բուրմունք այն կնոջ համար, որը բուրում է ինչպես կինը»,- ասում էր Կոկոն:

1954 թվական. Մերլին Մոնրո

Բոլորս հիշում ենք Մոնրոյի այն հայտնի արտահայտությունը, որտեղ նա խոստովանում էր, որ պառկում է քնելու միայն Chanel № 5 բուրմունքով պատված:

«Marie Claire» պարբերականին տված Մոնրայի հարցազրույցից հետո բուրմունքն անմիջապես սկսեց ասոցացվել գլամուրային կինոաստղի հետ և դրա վաճառքն անհամեմատելի բարձրացավ: Ամենահետաքրքիրն այն է, որ դերասանուհին չէր համարվում ապրանքանիշի պաշտոնական դեմքը, միայն 2013 թվականին հրապարակվեցին Մերլինի մասնակցությամբ գովազդային լուսանկարները, որոնք օգտագործվել էին դերասանուհու արխիվից:

1957 թվական. Սյուզի Փարքեր

Մերլինից հետո շատ այլ կինոաստղեր երջանիկ կլինեին համագործակցել Chanel № 5-ի հետ: Այդ պատվին առաջինն արժանացավ դերասանուհի և մոդել Սյուզի Փարքերը: Գովազդային հոլովակը նկարեց Րիչարդ Ավեդոնը, իսկ կարգախոսը, որը վկայում էր՝ «Երկրի վրա ապրող յուրաքանչյուր կին սիրում է Chanel № 5-ը» օգտագործվեց շուրջ 60 տարի:

1966 թվական. Էլի Մակգրոու

Մինչև 1966 թվականը վարած գովազդային արշավի շնորհիվ կամ պատճառով  Chanel №5-ը համարվում էր կայացած և հարուստ կանանց բուրմունքը, իսկ երիտասարդ աղջիկներն առանձնապես չէին օգտվում դրանից: Ամեն բան փոխվեց, երբ ապրանքանիշի պաշտոնական դեմքը դարձավ օսկարակիր, երիտասարդ դերասանուհի Էլի Մակգրոուն:

1972 թվական: Քաթրին Դընյով

Քաթրինն ու Chanel-ը ստեղծեցին օծանալիքի պատմության ամենախորհրդանշական ու հիշվող գովազդային պաստառներից մեկը. այստեղ բացակայում է բուրմունքի կարգախոսը, պատկերված դերասանուհու դեմքն ու օծանելիքը:


Chanel  № 5-ը դարձավ էլեգեանտության, ֆրանսիական շքեղության ու գեղեցկությանը հոմանիշը:

1986 թվական. Կարոլ Բուկե

Դերասանուհին դարձավ ապրանքանիշի դեմքը 80-ականներին, նա միակն է, ով գովազդել է Chanel  № 5-ը 15 տարի շարունակ: Կարոլի մասնակցությամբ առաջին հոլովակը նկարահանվել է 1986 թվականին Րիդլի Սքոթի կողմից: 2001 թվականին ապրանքանիշը խզեց դերասանուհու հետ պայմանագիրը: Չնայած դրան, կինոաստղը մինչ օրս մնում է այս բուրմունքի հավատարիմ երկրպագուն: Chanel  № 5-ը նրան ուղեկցում է բոլոր կարևոր միջոցառումների ու երեկույթների ընթացքում:

1997 թվական. Էնդի Ուորհոլ և փոփ-արտ

Էնդի Ուորհոլը ստեղծեց փոփ-արտ ոճի նկարների մի շարք, որը պատկերում է Chanel № 5-ի հայտնի տարան, իսկ 90-ականների ավարտին ապրանքանիշը գնեց այդ պատկերներն օգտագործելու իրավունքը: Այժմ այդ հավաքածուն, որը պարունակում է 190 նկար, համարվում է Ուորհոլի ամենաբացառիկ շարքերից մեկն ու շատ բարձր է գնահատվում արտ-շուկայում:

2005 թվական. Նիկոլ Քիդման

Ավստրալացի ռեժիսոր Բեզ Լուրմանը նկարահանեց 3 րոպեանոց գովազդային հոլովակ, ինչի համար ապրանքանիշից պահանջվեց 42 մլն. դոլար: Հոլովակի թագուհին էր Նիկոլ Քիդմանը, որը նկարահանումների համար ստացավ 4 մլն. դոլար հոնորար: Այս գավազդային հոլովակը համարվում է ամենաթանկարժեքը գովազդի ողջ պատմության մեջ:

Նկարահանումներն ընթացել են 5 օր և տեղի են ունեցել Սիդնեյ քաղաքում: Սցենարական գիծը հիմնված էր «Մուլեն Ռուժ» ֆիլմի վրա: Ի դեպ, հոլովակն առաջին անգամ հայտնվեց էկրաններին հենց այս ֆիլմի գովազդային դադարի ընթացքում:

2012 թվական: Բրեդ Փիթ, միակ տղամարդը

Առաջին ու միակ տղամարդը, որը դարձել է Chanel № 5-ի դեմքը Բրեդ Փիթն է:

Կանանց սիրելին դերասանն այս առիթով ասել է՝

«Ինձ համար ամենակարևորն այն է, թե որքանով է այս բույրը հեղափոխական: Երբ այն հայտնվեց, խախտեց բոլոր օրենքները: Այս կանացի բուրմունքը միշտ եղել է ամենանշանավորը: Ահա, թե ինչ եմ ես տեսնում՝ գովազդում նկարահանվելիս. բուրմունքը տալիս է այն, ինչը անգին է՝ կնոջ ոգին»: 


10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Օսկարի լավագույն լուքերը

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

VERSACE. 10 փաստ

Օծանելիքի պատմությունը

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ջորջիո Արմանին ասում է…

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2021 թ. գարնան 5 իշխող գույները

Օծանելիք օգտագործելու 7 օգտակար գաղտնիք

2019թ.-ի Տոկիոյի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

2019թ.-ի Սեուլի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ