Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն

Բոլորը հավատում էին, որ Չապլինն իր ծննդյան 70-րդ տարեդարձին մի հուզառատ տեքստ է ասել, սակայն արդյո՞ք այն ինչ մենք կարդացել ենք համապատասխանում է իրականությանը:

Չապլինի ճառն իր ծննդյան տարեդարձին

«Երբ ես սիրեցի ինքս ինձ հասկացա, որ տխրությունն ու տառապանքը միայն զգուշացնող ազդակներ են այն մասին, որ ապրում եմ իմ ճշմարտությանը հակասելով: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է ՝«լինել այնպիսին, ինչպիսին որ կամ»: Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, թե որքան կարելի է նեղացնել մարդուն՝ ստիպելով իրականացնել իր իսկ ցանկությունները, երբ ժամանակը դեռ չի եկել և մարդը դեռ պատրաստ չէ. և այդ մարդը հենց ես եմ: Այսօր ես դա կոչում եմ հարգանք ինքս իմ նկատմամբ:

Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի ուրիշ տեսակ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որը շրջապատում է ինձ հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները աճելու համար: Այսօր ես դա կոչում եմ հասունություն»:

Անշուշտ, սիրուն մտքեր են, միակ խնդիրն այն է, որ Չապլինը մահացել է այս տեքստի հայտնվելուց դեռևս 24 տարի առաջ: Այս տողերը Քիմ և Ալիսոն Մաքմիլենի «Ինչպես ես վերջնականապես սիրեցի ինձ» գրքից են:

Այս պատմությունը ևս մեկ անգամ հաստատում են, որ մենք կարող ենք հավատալ ցանկացած լավ ձևակերպված պատմության: Ստուգեք տեղեկատվության աղբյուրն ու վստահ եղեք, որ այն հավաստի է, մինչև «տարածել» կոճակին սեխմելը:


Մեծ մարդկանց փոքր պատմությունները … [Գանդի, Սարոյան,Միքելանջելո]

Սիամական երկվորյակներ [հյուրախաղեր, սեր, մայրություն]

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում

Ձեզ կապշեցնի, թե ինչպես են ստանում ամենաթանկ սուրճը

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…