Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին] - VNews

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

չարենց արփենիկ - Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]
«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմված նախագծի։Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար․ նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։

Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը:

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը։ Ես արգելեցի, սակայն նա կտրուկ պահանջեց իրենը։

Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ։

Խե՜ղճ Արփիկ․․․․ինչպես էր փոխվել․․․․

Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը։

-Տես, ի՜նչ է դառել,-ասաց Չարենցը վշտացած ու զարմացած։

Կափարիչը ծածկեցին։ Վերոհիշյալ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը»։

Միքայել Մազմանյանի հուշերից

«Ահա դեմը, պատին-Դանթեի
Սիլուետն է՝ Պետրարկան կողքին․-
Ելել են նրանք դժոխքից
Եվ մտել դրախտն այնտեղից․․․․
Դա Ջիոտտո կոչվող նկարչի
Հանճարեղ ֆրեսքի մի անկյունն է․-
Այսինքն՝ դրա կրկնությունը
Գունավոր, չքնաղ կատարած․․․․
Իսկ ներքևը-Լեոնարդո դա Վինչու
Թախծադեմ «Հիսուսն» է-կանացի,
Պատանու դեմքով «Հիսուսը»։-
Ես տեսնում եմ միշտ նրա ուսը,
Հենց որ աչքերս բացի․․․․
Իմ սենյակն է, իմ պատը հարազատ՝
Իմ սիրած «Հիսուսով», որ անչափ
Նմանում է Արփիկին,-մանավանդ
Երբ պառկած էր նա դագաղում․․․»։


Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Ութնյակներ արևին. Եղիշե Չարենց

Չարենցի մութ կողմերը…

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Վիլյամ Սարոյանի որդին է պատմում [հայրս մեռնում էր]

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ [Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Չարենցն ու Իզաբելլան, և նրանց դուստրը՝ Արփենիկ Չարենցը

Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Չարենց…

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը