Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին - VNews

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Charles Aznavour - Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

20minutes.fr.-ը գրում է, որ Մարսելի La Buzine ամրոցում բացվել է ֆրանսիական առաջին ցուցահանդեսը նվիրված լեգենդար Շառլ Ազնավուրին:

Ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրված են Ազնավուրի անձնական իրերը, պատմում է մեծ արվեստագետի կյանքի և ստեղծագործական գործունեության մանրամասները:

Ցուցադրության համար բոլոր իրերը տրամադրել են Ազնավուրի ընտանիքի անդամները:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, որ այն բացահայտում է բոլորովին նոր կամ գոնե քիչ հայտնի Ազնավուրին և նրա հետաքրքրությունները: Այն բացահայտում է քիչ հայտնի Ազնավուրին, որը սիրում էր անվաչմուշկ քշել, փափուկ խաղալիքներ և ձիթապտղի յուղ պատրաստել: Ազնավուրն իր ագարակում ուներ 800 ձիթապտղի ծառ և հենց ինքն էր դրանցից յուղ պատրաստում, ինչով շատ էր հպարտանում: 

Տարիներ առաջ՝ նույն ամրոցում Ժան Պոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսին մասնակցելուց հետո, Ազնավուրը հենց ինքն է գաղափար տվել իր մասին պատմող ցուցահանդես կազմակերպել. նա կատակով ասել է.

«Իսկ ինչո՞ւ իմ մասին էլ ցուցահանդես չկազմակերպել»:

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսի դռները բաց կլինեն մինչև հոկտեմբերի 31-ը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

 


Արցախյան ձեռագրային արվեստը՝ Մատենադարանում

5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

ամեն ինչ Ազնավուրի մասին

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Ազնավուր [ինքնակենսագրություն]

Գրքի ձեռագործ արվեստ

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում