Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Վնասվել սափրվելիս

երբեք լիարժեք չէ մարդկանց տեսքը, ասաց նա,

լիարժեք չէ երաժշտությունը, բառերի գրված ձևը:

երբեք լիարժեք չէ այն ամենն, ինչ սովորեցնում են մեզ, ասաց նա:

բոլոր սերերը, որոնց հետևից վազում ենք, բոլոր մահերը, որոնցով մահանում ենք,

կյանքերը, որոնցով ապրում ենք՝

դրանք երբեք լիարժեք չեն,

մոտ էլ չեն լիարժեք լինելուն՝

այս կյանքերը, որ ապրում ենք

մեկը մյուսի ետևից,

որոնք հավաքվում են որպես պատմություն,

որպես ցեղատեսակի զուր վատնում…

երբեք իրականում լիարժեք չեն:

լույսի բախումն էլ լիարժեք չէ,

և մոտ էլ չէ լիարժեք լինելուն,

ասաց նա:

կարծո՞ւմ ես՝ չգիտե՞մ,

պատասխանեցի ես:

հեռու գնացի հայելու մոտից,

առավոտ էր, ցերեկ, ապա գիշեր,

բայց ոչինչ չփոխվեց.

ամեն ինչ կողպված էր իր տեղում՝

ինչ-որ բան փայլում էր, ինչ-որ բան կոտրվում,

ինչ-որ բան մնում…

իջա աստիճաններով ու ուղիղ դրա մեջ:

Միայնակ բոլորի հետ

միսը ծածկում է ոսկորը

և հետո ուղեղ են տեղադրում այնտեղ ու

երբեմն էլ հոգի,

և կանայք կոտրում են

ծաղկամանները՝ պատին նետելով,

և տղամարդիկ չափազանց շատ են խմում,

ու ոչ ոք չի գտնում այն միակին,

բայց շարունակում է փնտրել՝

մի անկողնուց մյուսը սողալով:

միսը ծածկում է ոսկորն ու

փնտրում է մեկին, որնավելին է քան միսն ու արյունը,

բայց ոչ մի հնարավորություն չունենք՝

մենք բոլորս միևնույն ճակատագրի

թակարդում ենք.

ոչ ոք երբեք չի գտնում այն միակին:

քաղաքի թափոնները լցվում են,

աղբավայրերը լցվում են,

հոգեբուժարանները լցվում են,

հիվանդանոցները լցվում են,

գերեզմանատները լցվում են…

բացի սրանցից էլ ոչինչ չի լցվում…

Որոշ մարդիկ 

Որոշ մարդիկ երբեք չեն խենթանում,

իսկ ես երբեմն կարող եմ պառկել բազմոցի ետևում

3 կամ 4 օր շարունակ:

ինձ գտնում են այնտեղ՝

Քերովբե է՝ ասում են, ու

գինին բերանս լցնում,

շոյում կրծքավանդակս,

պատում ինձ յուղերով:

հետո բարձրանում եմ մռնչյունով,

փնթփնթում, մոլեգնում,

հայհոյում նրանց ու տիեզերքին՝

ուղարկելով նրանց դրսում ցրտահարվելու:

հետո ավելի լավ եմ զգում ինքս ինձ,

նստում եմ տոստ ու ձու ուտելու,

մի քիչ երգում եմ քթիս տակ՝

հանկարծ դառնալով այնքան քնքուշ,

ինչքան վարդագույն ու լավ կերակրված կետը:

որոշ մարդիկ երբեք չեն խենթանում,

իսկապես՝ տեսնե՞ս ի՜նչ սարսափելի կյանքով են ապրում…

Նետիր զառը

եթե պիտի փորձես, ուրեմն մինչև վերջ գնա,

հակառակ դեպքում՝ նույնիսկ մի՛ սկսիր: եթե պիտի փորձես,

մինչև վերջ գնա: սա կարող է նշանակել, որ կորցնելու ես ընկերուհիներ,

կանայք, բարեկամներ, աշխատանքներ ու

գուցե նաև խելքդ,

բայց մինչև վերջ գնա:

գուցե չկարողանաս 3 կամ 4

օր սնվել,

գուցե այգու նստարանին

սառչես,

գուցե բանտ ընկնես,

գուցե քեզ հալածեն,

ծաղրեն,

մեկուսացնեն…

մեկուսացումն է նվերդ,

մյուս բոլոր բաները փորձելու համար են

քո դիմացկունությունը,

տեսնելու համար՝

որքա՞ն ես իրականում ուզում անել մտածածդ:

եվ դու կանես դա

չնայած մերժվելուն ու ամենավատ հավանականություններին,

և ավելի լավ կստացվի քան պատկերացրածդ

ցանկացած բան:

եթե պիտի փորձես, ապա

մինչև վերջ գնա,

չկա ավելի լավ զգացում քան դա:

միայնակ կլինես աստվածների հետ

և գիշերները կլուսավորվեն կրակով,

ուրեմն

արա դա, արա դա, արա դա,

արա դա:

մինչև վերջ, մինչև վերջ:

և դու կհեծնես կյանքը՝ հասնելով

անթերի ժպիտի:

սա գոյություն ունեցող միակ

արժանի պայքարն է…

Երգ՝ առանց ավարտի

երբ Ուիթմանը գրեց «Ես երգում եմ մարմնի էլեկտրականություն»,

գիտեմ՝ ինչ նկատի ուներ դա ասելով,

գիտեմ՝ ինչ էր ուզում.

նա ուզում էր

միանգամայն ողջ լինել

ապրած ամեն րոպեի ընթացքում՝

չնայած անխուսափելիին:

մենք չենք կարող խաբել մահին, բայց կարող ենք

նրան այնքան աշխատեցնել, որ

երբ իսկապես տանի մեզ,

այնքան անթերի հաղթանակած զգա իրեն,

որքան մենք:

Թարգմանությունը՝ VNEWS-ի 

Տես նաև՝

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 1)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 2)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 3)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 4)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 5) 

 


Չարլզ Բուկովսկի

Հայտնի գրող-դերասաններ

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Լանա Դել Ռեյի պոեմների գիրքը 1 դոլար կարժենա

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You»-ն հայերեն թարգմանությամբ

Սիրուշո. Erotas-ը հայերեն [հունարենից]

Քրիստինա Ագիլերայի «Hurt»-ը հայերեն թարգմանությամբ

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 5)

BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ

7 լավ գիրք վատ եղանակի համար

10 սրճասեր գրող, որոնց գուցե չգիտես

Book Bot. Կարդա ցանկացածդ գիրքն անվճար ու արագ