Չարլզ Դարվինն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Չարլզ Դարվինն ասում է…

  • Եթե կարողանայի նորից ապրել, ապա ինքս ինձ համար օրենք կդարձնեի շաբաթական առնվազն մեկ անգամ պոեզիա կարդալ ու երաժշտություն լսել: 

 

  • Այն մարդը, որը համարձակվում է մեկ ժամը պարզապես վատնել, դեռևս չի բացահայտել կյանքի արժեքը: 

 

  • Մարդու ունեցած ընկերական հարաբերություններն ամենալավ չափանիշն են նրա արժեքը ցույց տալու համար: 

 

  • Սխալն ուղղելն ավելի լավ բան է, քան նոր ճշմարտություն կամ փաստ հաստատելը: 

 

  • Փորձել եմ Շեքսպիրի գործերից կարդալ, բայց դրանք այնքան անտանելի ու ձանձրալի են, որ սրտխառնոց են առաջացնում: 

 

  • Եթե աղքատների դժբախտությունը ոչ թե բնության օրենքի պատճառով է, այլ մեր հաստատությունների, ապա մեր մեղքը սարսափելի է: 

 

  • Գիտական աշխարհին պատկանող մարդը չպետք է ունենա ոչ մի ցանկություն ու զգացմունք, միայն մի քարե սիրտ:  

 

  • Բոլոր շնչող էակների հանդեպ ունեցած սերը մարդու ամենաազնվական հատկանիշն է:

 

  • Մենք դադարեցինք հրեշների փնտրել մեր անկողնու տակ, երբ գիտակցեցինք, որ դրանք մեր ներսում են:

 

  • Ամենաուժեղ ցեղը չէ, որ կարողանում է գոյատևել, և ոչ էլ ամենախելացին, այլ այն տեսակը, որն ամենաարագն է արձագանքում փոփոխություններին

 

  • Բարոյական մշակույթի հնարավոր ամենաբարձր աստիճանն այն պահն է, երբ գիտակցում ենք, որ պետք է կառավարենք մեր մտքերը: