Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան - VNews

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Հոկտեմբերի 3-ին և 4-ին Չարլի Չապլինի դուստրը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր Վիկտորյա Թիերե-Չապլինն ու թոռնուհին՝ Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան և կներկայացնեն իրենց «Ղողանջ և պատրանք» հանրահայտ ներկայացումը: Արտիստները հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ  Հակոբ Ղազանչյանից:

Կարդացեք նաև՝  Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինն ասել է…

Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնին 2018 թ․ հուլիսի 9-ին և 15-ին: Այս ներկայացումը Վիկտորյա Թիերե Չապլինի և Աուրելիա Թիերե Չապլինի նախորդ 2 համատեղ աշխատանքների  շարունակությունն է։ Բեմադրության հեղինակը  Վիկտորյա Թիերե Չապլինն է, դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերե Չապլինը, Ժեմ Մարտինեսը։

Տոմսերի մանրամասները

Նշենք, որ մեծն դերասանի դուստրն ու թոռնուհին վերջին անգամ Հայաստանում էին այս տարվա մարտին, ներկայացումը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր և կոչվում էր  «Պատերի համր շշուկը»:


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Ջիգարխանյան…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Կամերային թատրոնի «Ռոմեո և Ջուլիետը» Լեհաստանում էր

Նարեկ Դուրյան` «Սիրո Մենյու». Ինչո՞ւ դիտել

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

#Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

Տղաները չափն անցնում են. պրեմիերա Կամերային թատրոնում

5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում

10 ներկայացում մեծերի և փոքրերի համար Տիկնիկային թատրոնից

5 նոր ներկայացում Պատանի Հանդիսատեսի թատրոնից