Չարլի Չապլինն ասել է... - VNews

Չարլի Չապլինն ասել է…

  • Մեկ անգամ սպանելով՝ մարդը դառնում է տականք, հազարավոր անգամներ սպանելով՝ հերոս:

 

  • Իրական սիրո մասին գրել, նշանակում է ստեղծագործական ամենագեղեցիկ հուսահատությունն ապրել, քանի որ այն հնարավոր չէ ո’չ նկարագրել, ո’չ արտահայտել:

 

  • Ես աղքատության մեջ ոչ մի գրավիչ կամ ուսուցողական բան չեմ տեսնում:

 

  • Նա, ով երբեք երեխա չի եղել, հասուն էլ երբեք չի լինի:

 

  • Մտածելու կարողությունը, ինչպես դաշնամուր կամ ջութակ նվագելը, կարիք ունի ամենօրյա մարզման:

 

  • Ամենատխուր բանը, որ կարող է լինել կյանքում, շքեղությանը սովորելն է:

 

  • Միայն չսիրվածներն են ատելու ունակ:

 

  • Ես փղերին չեմ սիրում. այդքա՜ն ուժեղ ու այդքա՜ն հնազանդ:

 

  • Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքների ուժը կարող է ատելության և վախի հակաթույնը լինել:

 

  • Երեխաներն ու շները լավագույն դերասաններն են կինոյում:

 

  • Կյանքը ողբերգություն է, եթե նայում ես խոշոր պլանով, և կատակերգություն է, երբ նայում ես հեռվից:

 

  • Եվ այնուամենայնիվ հրաշալի բան էր համր կինոն: Ի՜նչ հաճելի էր, երբ տեսնում էինք կնոջը խոսելիս, բայց ձայնը չէինք լսում:

 

  • Քո մերկ մարմինը պետք է պատկանի միայն նրան, ով սիրում է քո մերկ հոգին:

 

  • Ուժը պետք է միայն այն դեպքում, երբ դուք ինչ-որ վատ բան եք անում: Մյուս բոլոր դեպքերում Սերը բավական է:

 

  • Հայելին իմ ամենալավ ընկերն է, քանի որ երբ ես լաց եմ լինում, այն երբեք չի ծիծաղում:

 

  • Ես երբեք հրեշտակ չեմ եղել, բայց միշտ ձգտել եմ մարդ լինել:


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

Չարլի Չապլինը և նրա կանայք

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

Սթենլի Կուբրիկի 10 սիրելի ֆիլմերը