Չարլի Չապլինը և նրա կանայք - VNews

Չարլի Չապլինը և նրա կանայք

Չապլին, օ՜ Չապլին

Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենասիրված, հայտնի, տաղանդավոր և տարբերվող կերպարներից մեկն անկասկած եղել է, կա ու կմնա Չարլի Չապլինը, որը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում:
Ապագա սիրված դերասանի ծնողները մասնագիտությամբ նույնպես դերասաններ էին, որոնք ելույթ էին ունենում տարբեր թատրոններում և իրենց հետ միշտ տանում էին որդիներին: Ու թեև երեխայի մանկությունն անցել է ծայրահեղ աղքատության մեջ, Չապլինն իրեն երբեք դժբախտ չի զգացել: Ծնողների համար շատ կարևոր էր արվեստի հանդեպ սերը փոխանցել որդիներին՝ Չարլիին և Սիդնիին, որոնք ի վերջո երկուսն էլ գնացին արդեն ծանոթ ճանապարհով:

Առաջին քայլերը

Օրերից մի օր, բեմում Չապլինի մայրը «կորցնում» է ձայնը և որդին ստիպված «փրկում» է նրան և դուրս է գալիս բեմ. Չապլինը 5 տարեկան էր: Մարդիկ ուղղակի ապշած էին փոքրիկի տաղանդով և հումորի զգացումով:

Շուտով Չապլինի մայրը վերջնականապես դադարում է ելույթ ունենալ, իսկ հայրն իրեն նվիրում է ալկոհոլին և մի որոշ ժամանակ անց մահանում է: Չդիմանալով այս վշտին՝ մայրը խելագարվում է: Այո՛ դաժան իրականությունը ստիպում է եղբայրներին գործի անցնել…
1989 թ. Չապլինի երկար ճանապարհի սկիզբն էր:

Չապլինը և նրա կանայք

Հեթի Քելլի 

Չապլինի առաջին սերը բալետի պարուհի Հեթի Քելլին էր: Նուրբ, գեղեցիկ և շատ կանացի Հեթիի համար դժվար չէր գրավել այս նուրբ տղամարդու սիրտը: Չապլինը 19 տարեկան էր, Հեթին՝ 14: Չարլիի կարիերան վերելք էր ապրում. նա թատրոնի դերասան էր: Հենց այդ թատրոնում էլ նրանք հանդիպում են: Չարլին ամեն կերպ ցույց էր տալիս աղջկան իր զգացմունքները, սակայն երբ սիրո խոստովանություն է անում, Հեթին անսպասելիորեն մերժում է նրան: Սա այս կարճ սիրավեպի վերջն էր:

Մենք հանդիպել ենք մոտավորապես 5 անգամ և մեր յուրաքանչյուր հանդիպում 20 րոպեից ավել չի տևել, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այս սիրավեպը մեզ ազդեցություն է թողել ինձ վրա: 
Չապլինը՝ Հեթիի մասին

Փեգի Փիրս

 

1914 թ. էր, Չարլին նկարահանվում էր «Նրա սիրելի ժամանցը / His Favorite Pastime» ֆիլմում, երբ հանդիպում է իր մյուս մեծ սիրուն՝ Փեգի Փիրսին:

Ես 25-ամյա, աշխատանքիս սիրահարված երիատասարդ էի, երբ հանդիպեցի Փեգիին: Ու գիտեք, իրականում ես սիրում էի գործս ոչ միայն նրա համար, որ այն ինձ գումար և փառք էր բերում, այլև՝ ես հնարավորություն ունեի հանդիպել հայտնի և սիրված մարդկանց: Հենց այսպես ես հանդիպեցի Փեգիին. գեղեցիկ կազմվածքով, նուրբ դիմագծերով և շատ սեքսուալ աղջիկը գերեց ինձ: 
Չապլինը՝ Փեգիի մասին

Չապլինը հոգ էր տանում Փեգիի մասին, այցելում էր նրան, նվերներ անում, սակայն ինչպես հետագայում խոստովանել է դերասանը՝ նրան այդպես էլ չհաջողվեց գերել աղջկան:

Ես գիտեի, որ ոչնչի էլ չեմ հասնելու, քանի որ Փեգիի հետ ամեն հանդիպում մի մեծ պայքար է և յուրաքանչյուր հարաբերութան մեջ գալիս է մի պահ, երբ դու հոգնում ես պայքարելուց: Ով բացի այդ ես չափից շատ էի գնահատում ազատությունս, որ հրաժարվեմ դրանից:
Չապլինը՝ Փեգիի մասին

Էդնա Փերվենս 

Մեկ տարի անց՝ 1915 թ. Չապլինը նկարահանվում էր իր նոր՝ «Ամբողջ գիշեր/A Night Out» ֆիլմում, որտեղ գլխավոր դերի համար դերասանուհի էր փնտրվում: Փնտրում էր նաև Չապլինը…

1 2 3 4

Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

Չարլի Չապլինն ասել է…

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

Սթենլի Կուբրիկի 10 սիրելի ֆիլմերը