Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ...» - VNews

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ ցավն ու տառապանքը միայն նախազգուշական նշաններն են այն բանի, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտության դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ է:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, թե որքան մեծ վնաս կարող եմ հասցնել մարդուն` ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, նույնիսկ, երբ գիտակցում էի, որ դեռ դրա ժամանակը չէ,  և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս էի: Այսօր ես դա անվանում եմ ՀԱՐԳԱՆՔ:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենն, ինչն ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես դա անվանում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Եվ ուրեմն ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի վատնել սեփական ժամանակս և ապագայի համար մեծ ծրագրեր կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է, այն, ինչը ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ուրախ երգել: Ես անում եմ դա իմ սեփական ձևով ու ռիթմով: Այսօր ես դա անվանում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես ազատեցի ինձ այն ամենից, ինչը վատ էր ազդում իմ առողջության վրա՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ և այն ամենն, ինչ ինձ տանում էր անդունդ ու հեռու ինքս ինձանից: Սկզբում ես դա անվանեցի առողջ էգոիզմ, բայց այսօր ես գիտեմ, որ դա ՍԵՐ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՊ: 

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և այդ օրվանից սկսած ես հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես պարզեցի, որ դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես միայն ապրում եմ ներկա պահով, որտեղ տեղի է ունենում ԱՄԵՆ ԻՆՉ: Ես դա անվանում եմ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես գիտակցեցի, որ միտքս կարող է անհանգստացնել ու խելագարության հասցնել ինձ: Բայց երբ ես այն կապեցի իմ սրտին, իմ միտքը դարձավ արժեքավոր արահետ: Այսօր ես այդ կապն անվանում եմ ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ: 

Այլևս կարիք չկա վախենալ վեճերից, հակամարտություններից կամ այլ խնդիրներից, որ կունենանք ինքներս մեզ կամ ուրիշների հետ: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհներ են ծնվում: Այսօր ես գիտեմ, որ ԴԱ ԿՅԱՆՔՆ Է: 


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

Չարլի Չապլինը և նրա կանայք

Չարլի Չապլինն ասել է…

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

Սթենլի Կուբրիկի 10 սիրելի ֆիլմերը