«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը - VNews

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

HBO ամերիկյան հեռուստաալիքի «Chernobyl»/«Չեռնոբիլ» մինի-սերիալը, որը փորձում է նորովի և հնարավորինս ճիշտ ներկայացնել Չեռնոբիլի ատոմակայանի՝ 1986 թ.-ի աղետն ու դրա հետևանքները, կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ մեր օրերի ամենասիրված և ամենաքննարկվող սերիալներից մեկը: Այն կարողացավ գլխավորել IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը՝ հետևում թողնելով անգամ “Game of Thrones” և“Breaking Bad” հեռուստասերիալները:

Սերիալի սցենարի հեղինակ Քրեյգ Մեիզինը The Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում ասում է, որ նրան զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը․

«Ես անհանգիստ էի։ Չգիտեի՝ ինչպիսին կլինի նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը «Չեռնոբիլը» դիտելուց հետո։ Զարմանալի է, բայց հանդիսատեսի մեծ մասը գոհ է և լավ խոսքեր է ասում։ Նրանք հասկանում են, որ մենք մեծ սիրով և հարգանքով ենք աշխատել և արել ենք ամեն բան, որ կարողանանք ճիշտ փաստեր ներկայացնել։ Հավատացե՛ք՝ մենք ինչ-որ գլոբալ և համամարդկային բան ենք փորձել ներկայացնել։ Մեր նպատակը չի եղել ցույց տալ ինչ-որ բանի լավ կամ էլ վատ կողմը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նկարահանում է «Չեռնոբիլի» իր տարբերակը և այն խոստանում է լինել անկեղծ, շատ անկեղծ: Նոր տարբերակում որպես աղետի մեղավոր հանդես է գալու ամերիկյան Կենտրոնական Հետախուզական գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

տես նաև՝ 10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին


Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

HBO-ն ջնջել է «Քամուց քշվածները» հակառասիստական ցույցերի ֆոնին

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 մինի-սերիալ ամռան համար

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել